ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԱՊԱԳԱՅԻ գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2010 թ. թիվ 02-Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՊԱԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի երկրորդ մասով՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագայի գյուղական համայնքի վարչական տարածքում 2011 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Ա. Բարսեղյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |