ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 547-Ն
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիք, այլ գույք և ապրանքներ) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գինը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 10 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 547-Ն որոշման |
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ N 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԳՈՐԾԻՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Ձեռք-բերման տարե-թիվը |
Գնահատված մեծությունը (դրամ) |
Գույքի մեկնարկային գինը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) |
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող | ||||||
1. |
Լցավորման տարա |
1 |
1982 թ. |
390000 |
390000 |
600 |
2. |
Սառնարան «Սնեյգ-5» |
1 |
1987 թ. |
9000 |
9000 |
600 |
3. |
Սառնարան «Սնեյգ-5» |
1 |
1987 թ. |
9000 |
9000 |
600 |
4. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
1987 թ. |
7000 |
7000 |
600 |
5. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
1987 թ. |
5000 |
5000 |
600 |
6. |
Դրոշմակնիք ժամացույց |
1 |
1991 թ. |
2000 |
2000 |
600 |
7. |
Տաքացուցիչ ԿՎՏ |
1 |
1987 թ. |
7000 |
7000 |
600 |
8. |
Սառնարան «Միր ԿՇԴ» 270/80 |
1 |
1982 թ. |
10000 |
10000 |
600 |
9. |
Էլեկտրավահանակ |
1 |
1987 թ. |
25000 |
25000 |
600 |
10. |
Սեղանի հավաքածու |
1 |
1998 թ. |
2500 |
2500 |
600 |
11. |
Հեռուստացույց «Բերեզկա-215» |
1 |
1996 թ. |
4500 |
4500 |
600 |
12. |
Տեսաձայնագրիչ «Սուպրա» |
1 |
1998 թ. |
13000 |
13000 |
600 |
13. |
Ավտոփորձարկման սարք |
1 |
1998 թ. |
9000 |
9000 |
600 |
14. |
Ավտոդողի քանդման հաստոց |
1 |
1981 թ. |
52000 |
52000 |
600 |
15. |
Հեռախոսային կայան ԿԴ-18 |
1 |
1987 թ. |
6000 |
6000 |
600 |
16. |
Բենզալցակայան |
1 |
1987 թ. |
15000 |
15000 |
600 |
17. |
Բենզալցակայան |
1 |
1994 թ. |
32000 |
32000 |
600 |
Ընդամենը |
17 |
598000 |
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ N 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Ձեռքբերման տարեթիվը |
Քանակը (հատ) |
Գույքի գնահատված մեծությունը (դրամ) |
Գույքի մեկնարկային գինը |
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող | |||||
1. |
Բաշխիչ 20020 Գ-52 |
2007 թ. |
90 |
5850 |
5850 |
2. |
Արգելակային վերդիր |
2007 թ. |
282 |
28200 |
28200 |
3. |
Շրջանակ 60101 |
2007 թ. |
1 |
400 |
400 |
4. |
ԱՓՏ ատամնանիվ ԶԻԼ 130 |
2007 թ. |
66 |
13530 |
13530 |
Ընդամենը |
439 |
47980 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|