Գլխավոր տեղեկություն
Համար
N 607-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2011-27.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2011 թվականի N 607-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 240-Ա որոշման 2-րդ կետը`

Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հունիսի 29-ի N 607-Ա

 որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի N 240-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթները, աշխատանքների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

 

II. Հանձնաժողովի գործառույթները

 

3. Հանձնաժողովը՝

1) համակարգում և կանոնակարգում է «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի կենսաբանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև (այսուհետ` նախարարություններ) փոխգործակցությունը և իրականացնում է միասնական վերահսկողություն.

2) անցկացնում է քննարկումներ և ընդունում որոշումներ՝

ա. համագործակցության ընդհանուր ծրագրի, դրա առանձին բաղադրիչների իրականացման նպատակահարմարության,

բ. հանձնաժողովում ընդգրկված նախարարություններից մասնագիտական եզրակացությունների և կոնկրետ հիմնավորված առաջարկությունների,

գ. համապատասխան պետական մարմինների, դրանց աշխատողների ներգրավման նպատակահարմարության,

դ. վերակառուցման և տեխնիկական վերազինման ծրագրերում կոնկրետ օբյեկտների (լաբորատորիաներ, գիտական կենտրոններ և այլն) ընդգրկման նպատակահարմարության,

ե. ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված կապալառու, ինչպես նաև ենթակապալառու կազմակերպությունների հետ հարաբերություններում (աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ և այլն) Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին և առանձին ներկայացուցիչներին որպես կողմ հանդես գալու համար հավանություն տալու,

զ. նախատեսվող ծրագրերի ֆինանսական բաղադրիչների հաստատման, դրանց իրականացման նկատմամբ ընթացիկ մոնիթորինգ սահմանելու,

է. Հայաստանի Հանրապետություն նյութերի, սարքավորումների, ինչպես նաև խաղաղ և գիտական նպատակներով ախտածինների ներկրման ու արտահանման նպատակահարմարության վերաբերյալ.

3) նախարարություններից պահանջում և ստանում է ընթացիկ ծրագրերի ընթացքի ու ավարտված ծրագրերի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ.

4) կազմակերպում է հանրային առողջության և կենսաանվտանգության ոլորտին առնչվող ազգային քաղաքականության (կոնցեպցիա) մշակման գործընթացը.

5) անհրաժեշտության դեպքում, համաձայնագրի գործողության կասեցման, դադարեցման և վերականգնման կապակցությամբ, նախարարությունների և այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ անցկացնում է քննարկումներ, մշակում առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

III. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

4. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով:

6. Հանձնաժողովի նիստեր հրավիրում է հանձանաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ նախարարությունների ներկայացուցիչների միջնորդությամբ:

7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա տեղակալը:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Քննարկվող հարցերի և ընդունված որոշումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:

10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է ընթացիկ լուծում պահանջող հարցերով, ինչպես նաև նախարարությունների կամ այլ գերատեսչությունների կողմից՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնելով:

11. Հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի կողմից աշխատանքային գործընթացը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հարցման ձևով:

12. Հանձնաժողովի նիստերի ժամանակ ընդունված որոշումները և կազմված արձանագրություններն ստորագրում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի նախագահի տեղակալը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան