Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.7
Ընդունող մարմին
Արթիկի քաղաքային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
01.12.2010
Ստորագրող մարմին
Քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

Արթիկի քաղաքային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2010 թ. թիվ 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 20-րդ կետերով, 60-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի ե/ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 8-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն որոշումներով,

 

Արթիկի քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքում 2011 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի։:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքում 2011 թվականին գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի։

3. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի ավազանու 2009 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և այլ ծառայությունների համար վարձավճարներ և վճարներ սահմանելու մասին» թիվ 151-Ն և 2010 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի ավազանու 2010 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և այլ ծառայությունների համար վարձավճարներ և վճարներ սահմանելու մասին» համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 151-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 42-Ն որոշումները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Քաղաքապետ`

Խ. Վարագյան

 


* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում: