«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109364
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2009 թ. N 28-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2009 թ. N 83-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 2.3 և 4.1 կետերի` էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ա. Մովսիսյան |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 28-Ն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 83-Ն համատեղ հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում մարզպետների գնահատման լրացուցիչ չափորոշիչները.
Լրացուցիչ չափորոշիչները բնութագրող մոտեցումները
1. Մարզպետի կողմից բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության մակարդակը
(էներգետիկայի և բնական պաշարների մասով առավելագույն գնահատման միավորը` 0,5).
Տվյալ գործունեության համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները
1) Էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման ու բաշխման, ինչպես նաև բնական գազի փոխադրման ու բաշխման լիցենզիայի համաձայն գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, մարզպետի գործունեության վերաբերյալ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ուղղված բողոքները
(հնարավոր գնահատականը` հաշվետու ժամանակահատվածում բողոքների առկայության դեպքում` 0, բողոքների բացակայության դեպքում` 0,3),
2) Ստացված լիցենզիայի համաձայն ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, մարզպետի գործունեության վերաբերյալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ուղղված բողոքները
(հնարավոր գնահատականը` հաշվետու ժամանակահատվածում բողոքների առկայության դեպքում` 0, բողոքների բացակայության դեպքում` 0,2)։
2. Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված գազիֆիկացման աշխատանքներ
(առավելագույն գնահատման միավորը` 0,5)
Տվյալ գործունեության համար ելակետ պետք է հանդիսանա հետևյալ ցուցանիշը
Հաշվետու ժամանակահատվածում մարզի ծրագրերով նախատեսվող գազիֆիկացման իրականացման աշխատանքներում ոչ պետական միջոցների ներգրավման արդյունքները
(հնարավոր գնահատականը` ոչ պետական միջոցների ներգրավման բացակայության դեպքում` 0, ոչ պետական միջոցների ներգրավման դեպքում` 0.5)։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.12.2010, N 184-Ն | 25.02.2011, N 83-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|