Գլխավոր տեղեկություն
Համար
N 1141-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.02.01/3(355) Հոդ.15
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
21.12.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810002

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


 

 21 դեկտեմբերի 2009 թ. 
ք. Երևան

N 1141-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

 

 21 դեկտեմբերի 2009 թ. 
ք. Երևան

 N 1082-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել 2010 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի՝ Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 105775 դրամ,

Պգ՝ հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ 15860.0 հազ. դրամ։

2. Հաշվարկը կատարելիս՝ կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար՝ 1.1 գործակցով։

3. Որպես հաստատության սովորողների թիվ՝ Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը։
 

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար


                 Տ. Դավթյան

                              Ա. Աշոտյան