Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2003-11.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 oգոստոսի 2003 թվականի N 1032-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 817707,158 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 10167,527 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:

2. սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) տասնհինգօրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի, 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից ջրօգտագործողների «Կոտայք» ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.

դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և պահպանության նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1032-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ


 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի
անվանումները

  Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

I. Ոռոգման համակարգեր

1. Վարչական տարածք

 40901881

2. Կոտայքի մայր ջրանցք

415848612

3. Բաժանարար N 1

3691395

4. Բաժանարար N 2

32764909

5. Բաժանարար ՄՈՒ-2

8940401

6. Բաժանարար Ռ-3/1, հողածածկ

5742985

7. Բաժանարար N 3

12799123

8. Բաժանարար N 4

10401697

9. Բաժանարար N 5

24238600

10. Զառի ջ/կ մոտեցնող ջրանցք

10417248

11. Բաժանարար ԴՈՒ-1, հողածածկ

2253422

12. Բաժանարար N 6

24199607

13. Զովքի պոմպակայանի մոտեցնող ջրանցք

4316640

14. Բաժանարար P-8

3270890

15. Բաժանարար P-10

2115556

16. Ջրաբերի պոմպակայան

 4835587

17. Ակունքի պոմպակայան

15091533

18. Զառի պոմպակայան

15448785

19. Գեղաշենի պոմպակայան

11882770

20. Գեղաշենի N 2 ագրեգատ

9521610

21. Զովքի N 1 ջրհան կայան

20339628

22. Ձորաղբյուրի N 1 ջրհան կայան

6766598

23. Արզնի-5 ջրհան կայան

74834540

24. Արզնու պոմպակայան

638000

25. Պտղնիի N 1 պոմպակայան

5870100

26. Պտղնիի N 2 պոմպակայան

6190200

27. Գեղաշենի խորքային հոր

906526

28. Ակնալճի ջրարբիացման համակարգ

6263568

29. Գարուն-աշուն արոտավայրերի ջրարբիացման համակարգ

22647977

30. Աղմաղանի ջրարբիացման համակարգ

13035876

31. Կոտայքի շրջանի գյուղերի ջրարբիացման համակարգ

1530893

  ընդամենը

817707158

  II. Գույք

1. Ավտոկռունկ «Կս 2571»

1130451

2. Բուլդոզեր «ԴԶ 110»

888889

3. Էլեկտրական եռակցման ագրեգատ

25083

4. Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր

  3541

5. Ավտոմեքենա «ԻԺ-2717-220»

2070100

6. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3907»

 3025700

7. Ավտոմեքենա «ԻԺ-27-15»

186474

8. Ավտոմեքենա «ՄԱԶ-3507»

377545

9. Ավտոմեքենա «ՎԱԶ-21214» («Նիվա»)

2335900

10. Պոմպ Դ800/900

51165

11. Պոմպ ՑՆ 400*210

72679

  ընդամենը

10167527

  Ընդամենը

827874685

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2011, N 552-Ա 11.05.2011, N 1032-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան