ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2011 թվականի N 616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուսակի «Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակը լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության պետ» բառերով.
2) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուսակի «Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակից հանել «ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության պետ» բառերը.
3) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուսակի «Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ» պաշտոնին հավասարեցված պաշտոնի սյունակը լրացնել «ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական կենտրոնի, քոլեջի, ակադեմիայի պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 18
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան