ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2011 թվականի N 678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը «պատմամշակութային» բառից հետո լրացնել «անշարժ» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմաններում ընդգրկված առանձին պատմամշակութային անշարժ հուշարձանների և դրանց պահպանական գոտիների հետ կապված քաղաքաշինական գործունեության իրականացումը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.».
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 9-րդ կետի 2-րդ ենթակետը և 10-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «նախագծերը» բառից հետո լրացնել «և սխեմաները» բառով,
բ. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունում «նախագծային փաստաթղթերը» բառերը փոխարինել «նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները» բառերով,
գ. 11-րդ կետը «ենթակետով» բառից հետո լրացնել «և 12.2-րդ կետով» բառերով,
դ. 12-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «13-րդ կետով սահմանված ընթացակարգով» բառերով, իսկ «նախարարության հետ» բառերից հետո՝ «իսկ 12.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը 14.1-ին կետով սահմանված ընթացակարգով համաձայնեցնելով պետական տարածքային կառավարման մարմինների հետ» բառերով,
ե. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով.
«12.1. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման այն օբյեկտներում (տարածքներում), որոնք ունեն սահմանված կարգով մշակված և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված կառուցապատման նախագծեր կամ սխեմաներ` հողահատկացումների և հողերի գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները, առանձին օբյեկտների կամ համալիրների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության պետական տարածքային կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնեցմանը չեն ներկայացվում:
12.2. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում (տարածքներում), Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնեցմանը չեն ներկայացվում`
1) ժամանակավոր տաղավարների, այդ թվում՝ ավտոտնակների տեղադրման նպատակով հողամասերի առանձնացման առաջարկությունները.
2) բնակելի և հասարակական նշանակության շենքերի ներքին տարածքների վերանորոգման և հարդարման նախագծային փաստաթղթերը, որոնք կոնստրուկտիվ համակարգերի փոփոխություններ չեն առաջացնում, ինչպես նաև`
ա. բազմաբնակարան շենքերի` բակային ճակատների վերակառուցման,
բ. բազմաբնակարան շենքերի ձեղնահարկերի իրականացման,
գ. բազմաբնակարան շենքերի բակային ճակատներում կցակառույցների իրականացման,
դ. սեփական տնամերձներում անհատական բնակելի տների և տնտեսական շինությունների կառուցման ու վերակառուցման,
ե. բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում նոր բացվածքների իրականացման, պատուհանը դռան վերակառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և ճարտարապետաշինարարական նախագծերը.»,
զ. 13-րդ կետը «ինքնակառավարման մարմիններն» բառերից հետո լրացնել «10-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը և» բառերով, իսկ 2-րդ նախադասությունից հանել «առաջարկություններն ստանալուց հետո» բառերը,
է. 14-րդ կետում «15-օրյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմին» բառերը փոխարինել «10-օրյա ժամկետում պետական տարածքային կառավարման մարմիններ» բառերով, իսկ «եզրակացությունը» բառից հետո լրացնել «իսկ վերջիններս համապատասխան եզրակացությունները 2-օրյա ժամկետում ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններ:» բառերով,
ը. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1. Սույն կարգի 12.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում են պետական կառավարման տարածքային մարմիններ` համաձայնեցման: Պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց եզրակացությունները 5-օրյա ժամկետում ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 27
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|