Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2011 թվականի N 429-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկելու նպատակով 2011 թվականի մայիսի 10-13-ը Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Գ. Մելքոնյանի (2011 թվականի մայիսի 9-12-ը)` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝

1) Ա. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հաշվին.

3) Բ. Փափազյանինը՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 17
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մայիսի 17-ի N 429-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-13-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման 
 նախարար (պատվիրակության ղեկավար)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Ամիրբեկյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման
նախարարի խորհրդական

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի
վարչության պետ

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրեն

Բ. Փափազյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան