Basic information
Number
N 1078-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.11.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
05.11.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.11.2014
Effective date
06.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2014 թվականի N 1078-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին» N 1004-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ ենթակետով.

«31) Հ. Հակոբյանինը՝ 2014 թվականի հոկտեմբերի 21-24-ը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների մասով)» ծախսային ծրագրի «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով (4222) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին.».

2) որոշման հավելվածը «ՀՀ սփյուռքի նախարար» բառերից հետո լրացնել «(20.10.2014 թ.-24.10.2014 թ.)» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation