Գլխավոր տեղեկություն
Համար
N 1/1280-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-11.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.377
Ընդունող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.09.2009
Ստորագրող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 սեպտեմբերի 2009 թ. N 32-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

22 սեպտեմբերի 2009 թ. N 1/1280-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

Հրամայում ենք`

 

Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 6-րդ կետի` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարար

 

Ա. Գևորգյան

ՀՀ արտաքին գործերի նախարար

 

 

Է. Նալբանդյան

 

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 32-Ն

և ՀՀ արտաքին գործերի նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 1/1280-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությանն է ներկայացնում օտարերկրյա պետությունների տարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ կապերի ոլորտում հաջորդ տարվա ընթացքում կատարելիք միջոցառումների տարեկան ծրագրի նախագիծը` հավելված 2-ում նշված աղյուսակի տեսքով:

2. Մարզպետարանները իրենց ծրագրի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը ճշգրտելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշտգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատվելուց հետո ծրագիրը հիմք է հանդիսանում միջազգային ոլորտում աշխատանքների իրականացման համար և այդ աշխատանքները գնահատվում են ըստ համապատասխան միջոցառումների կատարման:

5. Միջազգային կապերի ոլորտում ոչ բոլոր աշխատանքային ուղղություններով մարզպետարանները կարող են ունենալ միջոցառումներ` օրինակ համաձայնագրեր կամ փոխադարձ այցեր: Հետևապես, մարզպետարանի աշխատանքները պետք է գնահատվեն ըստ տեղային առանձնահատկությունների և, այդ ուղղություններով մյուս մարզպետարանների կողմից կատարված աշխատանքի հետ համեմատած:

Գնահատման նպատակով, շեշտը պետք է դնել ոչ այնքան քանակական ցուցանիշների վրա, որքան որակական և բովանդակային: Օրինակ, փոխադարձ այցերը գնահատվելու են դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերի հետևանքով ստացված արդյունքներով, այլ ոչ թե` պարզ քանակով: Կամ, օրինակ, եթե սկզբնական փուլում, օտարերկրյա պետության տարածքային միավորի/միավորների հետ համաձայնագրի/համաձայնագրերի բացակայության պայմաններում համաձայնագրերի ստորագրումը կարող է գնահատվել բարձր, ապա հետագայում գնահատական ձևավորելու համար ավելի մեծ տեղ պետք է հատկացվի արդեն իսկ կնքված համաձայնագրի կատարմանը:

6. Հավելված 2-ում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ այլ փաստաթղթերի կատարում» աշխատանքային ուղղությունը (աղյուսակի 1-ին կետի 1-ին սյունակ) ներառում է Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության շրջանակներում, այդ թվում նաև` այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի կողմից կամ աջակցությամբ միջոցառումների կազմակերպումը:

Այս նպատակով, աղյուսակի 1-ին կետի 2-րդ սյունակում (միջոցառման անվանումը) թվարկվում են բոլոր միջոցառումները, որոնք պետք է կատարվեն մարզպետարանների կողմից նշված պայմանագրերի և ծրագրերի կատարման նպատակով:

7. «Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ փաստաթղթերի կնքում և կատարում» աշխատանքային ուղղությունը (աղյուսակի 2-րդ կետի 1-ին սյունակ) ներառում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքումը (համաձայնագրերը կարող են լինել ինչպես սահմանամերձ պետությունների համապատասխան տարածքային միավորների, այնպես էլ ոչ սահմանամերձ պետությունների տարածքային միավորների հետ), ինչպես նաև օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ արդեն իսկ կնքված համաձայնագրերի և այլ փաստաթղթերի կատարումը:

Այս նպատակով աղյուսակի 2-րդ կետի 2-րդ սյունակում նշվում են կոնկրետ համաձայնագրերը կամ այլ փաստատթղթերը, որոնք նախատեսվում են ստորագրել, և արդեն իսկ կնքված փաստաթղթերի կատարումը:

8. «Փոխադարձ այցեր» աշխատանքային ուղղությունը (աղյուսակի 3-րդ կետի 1-ին սյունակ) ներառում է ինչպես օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ կատարվող աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցերը, այնպես էլ օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետություն համապատասխան մարզ կատարվող աշխատանքային այցեր։

Այս նպատակով աղյուսակի 3-րդ կետի 2-րդ սյունակում նշվում են նախատեսվող, ծրագրված այցերը:

9. «Բազմակողմ միջոցառումներ» աշխատանքային ուղղությունը (աղյուսակի 4-րդ կետի 1-ին սյունակ) ներառում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող` պետությունների տարածքային միավորների մասնակցությամբ բազմակողմ հավաքներին (համաժողով, խորհրդաժողով, սեմինար, հանդիպում և այլն) մասնակցությունը:

Այս նպատակով աղյուսակի 4-րդ կետի 2-րդ սյունակում նշվում են նախատեսվող, ծրագրված միջոցառումների անվանումը:

 

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 32-Ն

և ՀՀ արտաքին գործերի նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 1/1280-Ն

համատեղ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ/հ

Աշխատանքի ուղղությունը

Միջոցառման անվանումը

Աշխատանքի կատարման ժամկետները

Աշխատանքի կատարման որակը

Գնահատման միավորը

 

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ այլ փաստաթղթերի կատարում

     

առավելագույնը` 0,75 միավոր

2.

Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ փաստաթղթերի կնքում և կատարում

     

առավելագույնը` 1,5 միավոր

3.

Փոխադարձ այցեր

     

առավելագույնը` 0,5 միավոր

4.

Բազմակողմ միջոցառումներ

     

առավելագույնը` 0,25 միավոր

5.

       

ընդհանուր միավորը` առավելագույնը
3 միավոր

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2010, թիվ 1/1837-Ն 11.04.2011, N 1/1280-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան