ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2014 թվականի N 1066-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 3-6-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Կարեն Ճշմարիտյանի, Գարեգին Մելքոնյանի, Վախթանգ Միրումյանի, Նորայր Բալայանի, Արթուր Մայսուրյանի, Արմեն Մելկիկյանի, Սերգեյ Շահնազարյանի, Անահիտ Սաֆյանի, Արման Մանասերյանի, Արգամ Արամյանի, Անդրանիկ Խաչիկյանի, Լիլի Մաքսուդյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարուժան Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. հոկտեմբերի 31 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 31-ի N 1066-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-6-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| 
 Կ. Ճշմարիտյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)  | 
| 
 Գ. Մելքոնյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Վ. Միրումյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Մայսուրյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ  | 
| 
 Ա. Մելկիկյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ  | 
| 
 Ս. Շահնազարյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2014 թ. նոյեմբերի 4-6-ը)  | 
| 
 Ն. Բալայան  | 
 - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ  | 
| 
 Լ. Դավթյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ  | 
| 
 Ա. Սաֆյան  | 
 - ՀՀ վիճակագրության ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ, 2014 թ. նոյեմբերի 4-6-ը)  | 
| 
 Ա. Մանասերյան  | 
 - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ (համաձայնությամբ, 2014 թ. նոյեմբերի 4-6-ը)  | 
| 
 Մ. Մարգարյան  | 
 - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ (2014 թ. նոյեմբերի 3-5-ը)  | 
| 
 Ա. Արամյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության բաժնի պետ  | 
| 
 Ա. Խաչիկյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ  | 
| 
 Լ. Մաքսուդյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ  | 
| 
 Վ. Ավետիքյան  | 
 - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|