ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Ծաղկունքի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2010 թ. N 2
2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի 2011 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Համայնքի ղեկավար` |
Դ. Կարապետյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |