Գլխավոր տեղեկություն
Համար
N 376-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2011 թվականի N 376-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2011 թվականի ծրագրի համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող խորհրդի նախագահին` ստեղծել Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2011 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2

Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մայիսի 2-ի N 376-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ սփյուռքի նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ

ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (խորհրդի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան