Basic information
Number
N 474
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.04.2002-31.08.2002)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.352
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.04.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.04.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.04.2002
Effective date
29.04.2002
Interrupt date
31.08.2002

040.0474.29.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2002 թվականի N 474
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետներին:

3. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերը գնահատվում են յուրաքանչյուր համայնքի համար առանձին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 10-ի N 503 որոշման խմբագրությամբ) հավելվածում ընդգրկված համայնքների:

4. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերը գնահատվում են յուրաքանչյուր մարզում տվյալ մարզի համայնքների համար սույն կարգով հաշվարկված կադաստրային գների միջին չափով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման N 2 հավելվածը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
ապրիլի 29-ի N 474 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և այլ նշանակության հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, անջրդի վարելահողերի, խոտհարքների ու արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով` հետևյալ բանաձևով`

 

Ա =

1 x S1 + Ա2 x Տ2 + Ա3 x Տ3 + Ա4 x Տ4)
1 + Տ2 + Տ3 + Տ4)

x 25,

 

որտեղ`

Ա-ն մեկ հեկտարի կադաստրային գինն է,

Ա1-ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է (տվյալ համայնքի համար),

Տ1-ը տվյալ համայնքի տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա2-ը անջրդի վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ համայնքի համար),

Տ2-ը տվյալ համայնքի անջրդի վարելահողերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա3-ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ համայնքի համար),

Տ3-ը տվյալ համայնքի գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է (հա),

Ա4-ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ համայնքի համար),

Տ4-ը տվյալ համայնքի գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է (հա):