Basic information
Number
ՆԿ-64-Ն
Type
Կարգադրություն
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (13.11.2014-19.01.2016)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.497
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
30.04.2009
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.04.2009
Effective date
14.05.2009
Interrupt date
19.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը՝ համաձայն 1-10-րդ հավելվածների։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-159-Ն կարգադրությունը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 30

Երևան

ՆԿ-64-Ն

 

Ծանոթություն.- «ՀՀ Նախագահի 2009 թվականի ապրիլի 30-ի ՆԿ-64-Ն կարգադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» ՆԿ-169-Ն (ընդունվել է 05.11.14) ՀՀ Նախագահի կարգադրությամբ նախատեսված խմբագրությունը չի կատարվել, քանի որ հավելվածները չեն հրապարակվել: