ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2011 թվականի N 656-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեսաձայնային մագնիսական կրիչների քանակը, որոնց վրա, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հսկիչ նշանի (դրոշմապիտակի) առկայությունը պարտադիր չէ, չի կարող գերազանցել 10-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 25
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2012, N 1605-Ն | 05.01.2013, N 656-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|