Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.389
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2009
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

     

29 հոկտեմբերի 2009 թ. N 35-Ն

22 սեպտեմբերի 2009 թ. N 91-Ն

26 հոկտեմբերի 2009 թ. N 6-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ապաստանի խնդրանքի գրանցամատյանները վարում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղակայված ստորաբաժանումները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինները:

 

ՀՀ տարածքային

կառավարման նախարար

ՀՀ կառավարությանն

առընթեր ազգային

անվտանգության

ծառայության սահմանապահ
զորքերի հրամանատար

ՀՀ կառավարությանն

առընթեր

ՀՀ ոստիկանության պետ

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման նախարարի,

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության

սահմանապահ զորքերի հրամանատարի և

 ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

29.10.09 թ. N 35-Ն, 22.09.09 թ. N 91-Ն,

26.10.09 թ.N 6-Ն համատեղ հրամանի

 

 Ձ Ե Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

 

N

Ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, հայրանունը, ազգանունը

Ազգակ-ցական կապը

Քա-ղաքա-ցիու-թյունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և անձնագրային տվյալները

Ապաստանի խնդրանք ներկայա-ցնելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը

Ծագման երկրից դեպի Հայաստան ուղևորության համառոտ նկարագրու-թյունը

Ապաստանի խնդրանքը
գրանցողի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրու-թյունը

Հարցազրույցի ժամը, օրը, ամիսը,

տարեթիվը , հարցազրույցն անցկացնողի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրու-
թյունը

Ապաստանի
խնդրանքի մասին
ՀՀ տարածքային
կառավարման նախարարությանը տեղեկացնելու ժամը,

օրը, ամիսը, տարեթիվը, տեղեկությունը հաղորդող պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը

Ապաստան հայցողին
և նրա ընտանիքի անդամներին
ՀՀ տարածքային կառավարման նախարա-րություն տեղափոխման ժամը, օրը, ամիսը և տարեթիվը, տեղափոխող մարմնի անվանումը

Այլ նշում-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

1. Գրանցամատյանի էջերը համարակալվում են ըստ հերթականության:

2. Գրանցամատյանը կարվում և կնքվում է գրանցամատյանը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Հայաստանի Հանրապետության սահմանակետում տեղակայված ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կնիքով:

3. 1-ին սյունակում արաբական թվերով գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի ընտանիքի հերթական համարը:

4. 2-րդ սյունակում գրառվում է ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, հայրանունը, ազգանունը` նրանց անձնագրերում նշված տառերով: Եթե հայրանունը նշված չէ, ապա հայրանվան փոխարեն դրվում է գծիկ:

5. Անձնագրի բացակայության դեպքում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների մոտ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված անունը, հայրանունը, ազգանունը:

6. Անձը հաստատող որևէ փաստաթղթի բացակայության դեպքում ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, հայրանունը, ազգանունը գրառվում է նրանց բանավոր հայտարարության հիման վրա:

7. 3-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացրած անձանց միջև ազգակցական կապը, օրինակ` ամուսինը, կինը, դուստրը և այլն:

8. 4-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների քաղաքացիության պատկանելության պետությունը: Եթե անձը չունի որևէ պետության քաղաքացիություն, ապա գրառվում է «Չունի» բառը:

9. 5-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և անձնագրային տվյալները: Անձնագրի բացակայության դեպքում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների մոտ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը:

10. Անձը հաստատող որևէ փաստաթղթի բացակայության դեպքում ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը գրառվում է նրանց բանավոր հայտարարության հիման վրա:

11. 6-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը (օրինակ` Մեղրիի սահմանային անցման կետ, Բավրայի սահմանային անցման կետ և այլն):

12. 7-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացրած անձի ծագման երկրից դեպի Հայաստան ուղևորության համառոտ նկարագրությունը (օրինակ` Հալեպ (Սիրիա) - Մոսկվա (Ռուսաստան) - Երևան (Հայաստան): Եթե ընտանիքի անդամները Հայաստան են ժամանել տարբեր ուղղություններով, ապա գրառվում է ընտանիքի յուրաքանչուր անդամի կողմից ծագման երկրից դեպի Հայաստան ուղևորության մասին:

13. 8-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանքը գրանցող պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

14. 9-րդ սյունակում գրառվում է, թե երբ է ապաստանի խնդրանք ներկայացնողի հետ անցկացվել հարցազրույց` նշելով հարցազրույցն անցկացնող պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը: Հարցազրույցն անցկացնող պաշտոնատար անձը ստորագրում է տվյալ սյունակի վերջում:

15. 10-րդ սյունակում գրառում կատարելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ապաստանի խնդրանքի մասին տեղեկությունը անմիջապես գրանցումից հետո հայտնվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալությանը` ք. Երևան, Հր. Քոչարի 4 հասցեով, հեռախոս 22-58-65, 22-56-45:

16. 11-րդ սյունակում գրանցվում է ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալություն տեղափոխման մասին` նշելով տեղափոխող մարմնի անվանումը (օրինակ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալություն, ՀՀ սահմանապահ զորքեր, ՀՀ ոստիկանության բաժին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակ, Հայկական կարմիչ խաչ ընկերություն և այլն):

17. 12-րդ սյունակում անհրաժեշտության դեպքում գրանցվում են այլ տեղեկություններ: