Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-10.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.412
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.09.2009
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109415

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 սեպտեմբերի 2009 թ. N 24-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 սեպտեմբերի 2009 թ. N 2-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը

 

Հրամայում ենք՝

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի` սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար

ՀՀ  սպորտի և երիտասարդության
հարցերի նախարար


Ա. Գևորգյան

Ա. Գրիգորյան

 

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 24-Ն

և ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 2-Ն համատեղ հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Գործառույթի նպատակը

Գնահատման միջոցով իրականացնել մարզի բնակչության

1. ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.

2. տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

3. հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:

2. Գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը համաձայն աղյուսակ 1-ի

Աղյուսակ 1

 

N

Անվանումը

Գնահատման միավորը

առավել ցածր

միջին

բարձր

1

2

3

4

5

1.

Մարզի բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանը նպաստող քաղաքականության վերաբերյալ մարզպետի որոշում

   

0.3 միավոր

2.

Ֆիզիկական ակտիվության զարգացման բնագավառում մարզպետի ձեռնարկած միջոցառումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, դրամաշնորհների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգնությամբ կատարված ներդրումը

Ներդրում չի կատարվել

Ընթացքի մեջ է

Կատարվել է

0 միավոր

0.1 միավոր

0.2 միավոր

3.

Քաղաքի կամ գյուղի պլանավորված հատակագծով նախատեսված շրջակա միջավայրի կանաչապատման, խաղահրապարակների, սպորտով զբաղվելու գոտիների, զբոսայգիների, հետիոտնի համար նախատեսված ճանապարհների պահպանումը և ավելացումը (հաշվի է առնվել, որ մարզի բնակչության ֆիզիկական ակտիվությունը կախված է մարզի շրջակա միջավայրի վիճակից)

Անբարվոք վիճակ

Պահպանելու համար իրականացված վերահսկողական գործառույթը

0 միավոր

1.0 միավոր

4.

Ոտքով և հեծանվով երթևեկողները կազմում են

Բնակչության 30%-ը

Բնակչության
 30-60% -ը

Բնակչության
60% -ից ավելի

0 միավոր

0.09 միավոր

0.1 միավոր

5.

Մարզական մրցումների, միջոցառումների (պաշտոնական և ոչ պաշտոնական) մասնակիցների թիվը

Մասնակից չկա

Մինչև 10 մարդ

10-ից ավելի

0 միավոր

0.01 միավոր

0.02 միավոր

6.

Բնության գրկում իրականացված ակտիվ խաղերի միջոցառումները

Չի իրականացվել

Նախատեսված է

Իրականացվել է

0 միավոր

0.01 միավոր

0.02 միավոր

7.

Նախատեսվել և կազմակերպվել է «Ֆիզկուլտուրայի օր», «Ֆիզիկական ակտիվության մարզային օր» և այլ միջոցառումներ

Չի նախատեսվել

Նախատեսվել, բայց չի կազմակերպվել

Կազմակերպվել է (միջոցառման անվանումը)

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր

8.

Սպորտի և ակտիվ կենսակերպի հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպված և իրականացված ֆիզիկական ակտիվության հնարավորությունների բարելավման և սոցիալական համախմբվածության ամրապնդմանն ուղղված ծրագիր (ծրագրեր)

Չի կատարվել

Ընթացքի մեջ է

Կատարվել է

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր

9.

2009 թվականին ոտքով և հեծանվով երթևեկողների ճանապարհներին կատարված հանցագործությունների ցուցանիշը

Կատարվել է մեկից ավելի

Կատարվել է մեկ

Չի կատարվել

0 միավոր

0.001 միավոր

0.04 միավոր

10.

Իրականացված բազմակողմանի միջոցառումներ նվիրված ֆիզիկական ակտիվությանը

Չի իրականացվել

Ընթացքի մեջ է

Իրականացվել է մեկ կամ ավելի

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր

11.

Անվտանգ զբոսայգիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար նախատեսված ճանապարհների, խաղահրապարակների, սահադաշտերի, լողավազանների և ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու այլ հնարավորությունների, հովանավորչական միջոցներով իրականացվող ծրագրերի, մարզական միջոցառումների մասին տեղեկատվության տեղադրումը մարզի կայք էջում, ներկայացումը լրատվական միջոցներին

Չի տեղադրվել, չի ներկայացվել

Տեղադրվել է կայք էջում

Տեղադրվել է մարզի կայք էջում և ներկայացվել է լրատվական միջոցներին

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր

12.

Բոլոր տարիքի մարդկանց համար հեծանվային փոխադրամիջոցի զարգացմանը նպաստող իրականացված միջոցառում (ինչպիսիք են քաղաքի փողոցներում ավտոմոբիլային տրանսպորտի համար ցածր արագություն սահմանելը, տրանսպորտային քաղաքականության մեջ հեծանվով երթևեկողներին գերակայություն տալը կամ որոշ ժամանակահատվածում տրանսպորտի երթևեկության դադարեցումը, ճանապարհների հարմարեցում և այլն)

Չի իրականացվել

Ընթացքի մեջ է

Իրականացվել է մեկ կամ ավելի

(միջոցառման անվանումը)

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր

13.

Զբոսայգիներում քայլողների և անվասայլակներով զբոսնող հաշմանդամների համար` կատարված համապատասխան միջոցառումները

Չի իրականացվել

Ընթացքի մեջ է

Իրականացվել է մեկ կամ ավելի(միջոցառման անվանումը)

0 միավոր

0.02 միավոր

0.03 միավոր

14.

Իրականացված բոլոր հնարավոր միջոցները ապահովելու` ֆիզկուլտուրայի պարապմունքների ընդգրկվածությունը բոլոր դասարանների ամենօրյա դասացուցակներում

Չի իրականացվել

Ընթացքի մեջ է

Իրականացվել է մեկ կամ ավելի(միջոցառման անվանումը)

0 միավոր

0.09 միավոր

0.1 միավոր

15.

Տեղ և մարզագույք տրամադրելու համար ձեռնարկված միջոցառումները և արդյունքը

Չի իրականացվել

Ընթացքի մեջ է

Իրականացվել է մեկ կամ ավելի(միջոցառման անվանումը)

0 միավոր

0.1 միավոր

0.2 միավոր

16.

Արտադպրոցական մարզական պարապմունքների, խմբերի և մասնակիցների քանակը

Դպրոցի աշակերտների 30%-ը

Դպրոցի աշակերտների 30-60% -ը

Դպրոցի աշակերտների
60% -ից ավելի

0 միավոր

0.03 միավոր

0.05 միավոր

17.

Նախադպրոցական մանկական կազմակերպություններում ամենօրյա, անվտանգ, զվարճալի, բացօթյա և փակ տարածքում խաղերի կազմակերպման հաստատված ծրագրի առկայությունը

Ծրագիր չկա

Ընթացքի մեջ է

Հաստատված ծրագրով կազմակերպվել է խաղեր (ծրագրի անվանումը)

0 միավոր

0.01 միավոր

0.02 միավոր

18.

Տարված աշխատանքը դպրոցների կրթական մարմինների, ծնողների, իրավասու մարմինների և տեղական կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով դպրոց տանող անվտանգ, ակտիվ ուղի ստեղծելը

Աշխատանք չի տարվել

Ընթացքի մեջ է

Աշխատանք տարվել է, կա ուղի ստեղծելու նախագիծ կամ ստեղծվել է մեկ կամ մի քանի ուղիներ)

0 միավոր

0.02 միավոր

0.08 միավոր

19.

Ծնողները կամ չափահաս հարազատները փոքր տարիքի երեխաներին դպրոց ոտքով կամ հեծանվով ուղեկցելու հարաբերական տոկոսը

Դպրոցի աշակերտների 30%-ը

Դպրոցի աշակերտների 30-60% -ը

Դպրոցի աշակերտների 60%-ից ավելի

0 միավոր

0.04 միավոր

0.06 միավոր

20.

Իր ղեկավարի դերում մյուսներին օրինակ ծառայելը` հանդես գալով որպես քայլելու, հեծանվով երթևեկելու, ակտիվ կենսակերպի հետևողական ջատագով

Դպրոցի աշակերտների 30%-ը

Դպրոցի աշակերտների 30-60% -ը

Դպրոցի աշակերտների 60%-ից ավելի

0 միավոր

0 միավոր

0.5 միավոր

21.

Երիտասարդության հոգևոր ու ֆիզիկական զարգացմանն ուղղված խնդիրների ներառմամբ մարզային (տեղային) մշակված կամ ընդունված ծրագրերը

Չի ընդունվել

Ընթացքի մեջ է

Ընդունվել է

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր

22.

Երիտասարդ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ մշակված ` երիտասարդության խնդիրներին առնչվող մարզային նշանակության ծրագրեր

Չի ընդունվել

Ընթացքի մեջ է

Ընդունվել է

0 միավոր

0.02 միավոր

0.04 միավոր