ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԱՐՏԱՇԱՐԻ գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2010 թ. N 2-Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտաշարի գյուղական համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների 2011 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Մ. Օհանյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝ հիմնական կառույցների համար՝
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության կառույցների համար՝ 5000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված կառույցների համար՝
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 15000 դրամ.
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 25000 դրամ.
բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 30000 դրամ.
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 1500 դրամ.
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող կառույցների համար՝ 2500 դրամ։
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ կառույցների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով կառույցի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ մինչև 1000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով կառույցի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի առաջին կետով սահմանված նորմերը՝ կառույցի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի համար կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը։
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ կառույցների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 2000 դրամ։
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝
1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 10000 դրամ.
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար` 2000 դրամ։
5. Համայնքի տարածքում՝
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150000 դրամ:
51. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 50000 դրամ:
6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա) առևտրի օբյեկտների համար՝ 25000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 50000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար՝ 500000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 100000 դրամ:
7. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2500 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար՝ 500 դրամ.
դ) դատարակ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ։
8. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1000 դրամ։
9. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 5000 դրամ։
10. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ գյուղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց սահմանել փոխհատուցման վճար 5000 դրամ:
11. Գյուղապետարանի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1000 դրամ:
12. Գյուղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար` 5000 դրամ: