Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2011-30.08.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 485-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում 2009 թվականին ձեռք բերված հակակարկտային համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 41.753.955 դրամ արժողությամբ հակակարկտային համակարգի (5 կայան և կառավարման կենտրոն) նկատմամբ գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումից հետո այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքին: Նվիրաբերության պայմանագրում սահմանել, որ նվիրաբերվող գույքը պետք է շահագործվի տեխնիկական անվտանգության ապահովման բոլոր պահանջների պահպանմամբ՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան:

 3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին, ինչպես նաև Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է համայնքի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը: Համայնքին հանձնել հակակարկտային համակարգի տեղակայման նախագծանախահաշվային փաստաթղթերի, ինչպես նաև կատարողական ակտի մեկ օրինակը:

 5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 2
Երևան