Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2011-30.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2011 թվականի N 465-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2011 թվականի հունիսի 22-24-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական համաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական համաժողովի քարտուղարության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 25
Երևան