Գլխավոր տեղեկություն
Համար
N 1158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.05.2011-20.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1100
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1158-Ն

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 18.03.11 N 269-Ն)

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի.

4) միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 18.03.11 N 269-Ն)

2. Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) համապատասխան ստորաբաժանումները՝

1) որակավորման տեսական քննությունների անցկացման համար նախատեսված տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով ապահովելը` որակավորման տեսական քննություններն անցկացվում են գրավոր` ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված հարցաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 22-րդ կետով նախատեսված հարցեր.

2) որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված (կահավորված)`

ա. ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործնական քննության առաջին փուլը չի անցկացվում,

բ. քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները կարող են անցկացվել վարորդի թեկնածուի կամ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 37.1-ին կետով նախատեսված ներկայացուցչի` մեխանիկական փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցով, իսկ օրենքով նախատեսված մյուս կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները` տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ:

(2-րդ կետը խմբ. 14.04.11 N 424-Ն)

3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 54-րդ, 59-րդ և 62-րդ կետերը` վարորդական վկայականների պատրաստման համար սահմանված ժամկետներում ուժի մեջ են մտնում ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին վարորդական վկայական պատրաստելու համար նախատեսված սարքավորումներով ապահովելուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել`

ա. Երևան քաղաքի մեկ ստորաբաժանում` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ. Երևան քաղաքի մյուս ստորաբաժանումները և մարզային ստորաբաժանումները` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանների ձևերը, դրանց լրացման ու պահպանման կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 N 269-Ն)

(4-րդ կետը խմբ., փոփ. 18.03.11 N 269-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի (այսուհետև` վարորդական վկայական) տալու և դրա հիման վրա միջազգային վարորդական վկայական տալու գործընթացները:

2. Սույն կարգի իմաստով քննական մարմիններ են համարվում ճանապարհային ոստիկանության` որակավորման քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումները:

3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:

(3-րդ կետը խմբ. 18.03.11 N 269-Ն)

4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`

1) «A», «B», «C», «D» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.

2) «BE», «CE», «DE» կարգերի ու «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` գործնական քննության արդյունքի հիման վրա.

3) «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու համար` տեսական քննության և այդ կարգի տրանսպորտային միջոց շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:

(4-րդ կետը խմբ. 18.03.11 N 269-Ն)

5. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետից:

(5-րդ կետը փոփ. 14.04.11 N 424-Ն)

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

6. Որակավորման քննություններն ընդունվում են Երևան քաղաքի և մարզային քննական մարմիններում` ըստ անձի մշտական կամ ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության վայրի:

6.1. Քննական մարմինները կարող են թույլ չտալ անձին մասնակցել վարորդական իրավունքի որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է ճանապարհային ոստիկանությանը` հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունների կողմից` նշված բժշկական հաստատություններում, հաշվառված անձանց մասին տրամադրված ցանկում:

(6.1 կետը լրաց. 14.04.11 N 424-Ն)

6.2. Քննական մարմինները վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու) համար դիմած անձի մոտ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անձին գրավոր պահանջագրով ուղարկում են պոլիկլինիկական բժշկական հաստատություն` հայտնաբերված հիմքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրում իրականացնելու համար:

(6.2 կետը լրաց. 14.04.11 N 424-Ն)

7. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողները կարող են որակավորման քննությունները հանձնել զորամասի տեղակայման վայրն սպասարկող քննական մարմնում:

8. Որակավորման քննություններն ընդունվում են երկու փուլով`

1) տեսական քննություն` տեսական գիտելիքների ստուգում.

2) գործնական քննություն` գործնական վարման հմտության ստուգում:

9. Տեսական քննությունն անցկացվում է համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայով կահավորված հատուկ քննասենյակում` քննական մարմնի համար սահմանված բոլոր աշխատանքային օրերին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված ժամերին:

(9-րդ կետը խմբ. 18.03.11 N 269-Ն)

10. Տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետև` ցանկ) 1-3-րդ և 6-րդ կամ 7-րդ կետերով (եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ենթակա են ներկայացման) նախատեսված փաստաթղթերը:

(10-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն, լրաց. 14.04.11 N 424-Ն)

11. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել տեսական քննությանը:

12. Գործնական քննությունն անցկացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ` քննական մարմնի կողմից նախապես որոշված օրերին, որի մասին տեսական քննության ավարտից անմիջապես հետո հայտնում են տեսական քննությունը դրական հանձնած անձանց:

13. Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 2-րդ, 3-4-րդ, 9-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

(13-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն, 14.04.11 N 424-Ն)

14. Որակավորման քննություններն ընդունում են ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված` առնվազն երեք անդամից բաղկացած քննական հանձնաժողովները: Հանձնաժողովն իրավազոր է, եթե ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ քննական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

(14-րդ կետը լրաց. 18.02.10 N 148-Ն, 18.03.11 N 269-Ն)

15. Քննական հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել ճանապարհային ոստիկանության այն ծառայողը, որն ունի այն կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, որոնց համար անցկացվելու է քննությունը (բացառությամբ տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական իրավունքի վկայականի համար անցկացվող տեսական քննության):

16. Քննական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

17. Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի չմասնակցելը հանձնաժողովի աշխատանքներին կամ հասարակական կազմակերպության կողմից թեկնածու չառաջադրելը որակավորման քննությունների անցկացմանն արգելք չեն կարող հանդիսանալ:

 

III. ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով:

19. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից (1 հարց՝ կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետից, 7 հարց՝ կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից, 1 հարց՝ կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից, 1 հարց՝ կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետից), ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:

(19-րդ կետը լրաց. 18.02.10 N 148-Ն)

20. Նախքան քննական սենյակ մտնելը` քննական մարմնի ծառայողն ստուգում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունը, իսկ քննությունն սկսելուց առաջ` բացատրում քննության անցկացման կարգը:

21. Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` համակարգչի պատահական ընտրության միջոցով: Հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության միջոցներով (այդ թվում` էլեկտրոնային):

22. Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքից.

2) հարցեր Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիuի 28-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանuպորտային միջոցների շահագործումն արգելող անuարքությունների և պայմանների ցանկը հաuտատելու մաuին» N 955-Ն որոշման՝

ա. N 1 հավելվածից,

բ. N 2 հավելվածից.

3) հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ:

(22-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

23. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

24. Քննության արդյունքները տպագրվում են համակարգչի միջոցով՝ ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին:

25. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին տվել է ճիշտ պատասխաններ:

26. Քննության արդյունքների վերաբերյալ կատարվում են գրառումներ քննությունների արդյունքների հաշվառման մատյանում ու հաստատվում հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:

27. Քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:

28. Տեսական քննության ավարտից հետո, եթե արդյունքը եղել է դրական, ապա նույն աշխատանքային օրվա ընթացքում անձին տրվում է տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ: Եթե քննության արդյունքը եղել է բացասական, ապա անձին վերադարձվում են համապատասխանաբար ցանկի 6-րդ կամ 7-րդ կետերով (եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են) նախատեսված փաստաթղթերը:

(28-րդ կետը լրաց. 14.04.11 N 424-Ն)

 

IV. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն այն կարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական, բացառությամբ սույն կարգի 32-րդ կետով սահմանված դեպքերի:

(29-րդ կետը լրաց. 18.02.10 N 148-Ն)

30. Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին և կահավորված լինի տեսախցիկով:

(30-րդ կետը լրաց. 18.02.10 N 148-Ն)

31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`

1) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով.

2) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետում նշված մոտոցիկլների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլով.

4) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

5) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

6) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

7) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

8) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

9) «BE» կարգ` սույն կետի 4-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

10) «C1E» ենթակարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

11) «CE» կարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

12) «D1E» ենթակարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

13) «DE» կարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:

(31-րդ կետը խմբ. 18.03.11 N 269-Ն)

32. Միաժամանակ «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով, իսկ միաժամանակ «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» կարգի տրանսպորտային միջոցով:

(32-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն, 18.03.11 N 269-Ն)

33. «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:

(33-րդ կետը խմբ. 18.03.11 N 269-Ն)

34. Ավտոմոբիլով քննությունն անցկացվում է 2 փուլով`

1) առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում.

2) երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:

35. Քննության առաջին փուլը տևում է մինչև 10 րոպե, երկրորդ փուլը` մինչև 15 րոպե:

(35-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

36. Քննությունը կարող է դադարեցվել մինչև նշված ժամանակը լրանալը, եթե քննություն հանձնողը`

1) առաջին փուլում հրաժարվում է կատարել տարրերից որևէ մեկը.

2) երկրորդ փուլում հրաժարվում է կատարել քննություն ընդունողի՝ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (ձև N 1) մեջ նշված գործողությունները կատարելու մասին պահանջը կամ խախտում է ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրությունը:

(36-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

37. Ավտոհրապարակում (ավտոդրոմում) քննություն ընդունելիս` քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցից դուրս, իսկ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննություն ընդունելիս` տրանսպորտային միջոցի ներսում: Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննությունն ընդունվում է քննական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ճանապարհային ոստիկանության մեկ ծառայողի կողմից:

(37-րդ կետը լրաց. 18.02.10 N 148-Ն)

37.1. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննության ընթացքում տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի:

(37.1 կետը լրաց. 14.04.11 N 424-Ն)

38. Գործնական քննության առաջին փուլի անցկացման համար օգտագործվող ավտոհրապարակը (ավտոդրոմը) պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական ավտոհրապարակի (ավտոդրոմի) համար սահմանված պահանջներին:

39. Գործնական քննության երկրորդ փուլն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված ճանապարհներին:

(39-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

40. Քննության երկրորդ փուլում երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունները կատարելու հանձնարարականներ:

(40-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

41. Վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն uտուգվում է գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունների կատարման արդյունքներով:

(41-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

42. Քննության առաջին փուլը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 4-ը կատարվել են ճիշտ:

(42-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

43. Քննության երկրորդ փուլը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում առանց ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության խախտումների են կատարվել քննություն ընդունողի կողմից տրված՝ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողություններից առնվազն 7-ը:

(43-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

44. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության երկու փուլերն էլ հանձնվել են դրական:

(44-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

45. Քննության երկրորդ փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացաuական հանձնելու մաuին:

(45-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

46. Քննության վերջնական արդյունքները հաuտատվում են գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ քննություն ընդունողի uտորագրությամբ:

(46-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

47. «A» կարգի և «A1» ու «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:

(47-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն, խմբ. 18.03.11 N 269-Ն)

48. (48-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 N 269-Ն)

49. (48-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 N 269-Ն)

50. Մոտոցիկլի վարորդի թեկնածուն պետք է կարողանա`

1) կատարել ուղղագծային երթևեկություն.

2) անցնել ցածր փոխանցումից բարձրի, և հակառակը.

3) կատարել շրջադարձեր և հետադարձեր` առանց ոտքերը ոտնակից վերցնելու.

4) ղեկավարել մոտոցիկլը մեկ ձեռքով:

(50-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

51. Մոտոցիկլով քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուն կարողանում է կատարել սույն կարգի 50-րդ կետով նախատեսված բոլոր գործողությունները:

(51-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

 

V. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

52. Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումներից որևէ մեկը` համաձայն NN 2 և 3 ձևերի: Տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալու մերժման մասին որոշումն ընդունվում է անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:

53. Քննական մարմնի ղեկավարի կողմից կայացված վարորդական վկայական տալու մերժման մասին որոշումը ենթակա է բողոքարկման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

54. Որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան վարորդական վկայական տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պահպանման համար սույն կարգի 72-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, ներկայացնում է ցանկի 5-րդ կետով նախատեսված փաստաթուղթը և անհրաժեշտ տվյալներն անմիջապես գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում ու մուտքագրվում համակարգիչ: Դրանից հետո անձն անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:

(54-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

55. Վարորդական վկայականի հետ միասին անձին տրվում է վարորդական վկայական տալու մասին որոշում և վերադարձվում ցանկի 6-րդ կամ 7-րդ կետերով (եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են) նախատեսված փաստաթուղթը:

(55-րդ կետը լրաց. 18.02.10 N 148-Ն, լրաց., փոփ. 14.04.11 N 424-Ն)

 

VI. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԿՈՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

56. Հայաuտանի Հանրապետության իրավաuու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպեu նաև փոխանակման դեպքում դրա տնoրինողին uույն կարգով uահմանված կարգով նույն կարգի տրանuպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություններ հանձնելու:

(56-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

56.1. ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատաuխանող վարորդական վկայականը կորցնելու, ինչպեu նաև փոխանակման դեպքում դրա տնoրինողին uույն կարգով uահմանված կարգով առանց որակավորման քննություններ հանձնելու տրվում է`

1) «շոֆեր-լյուբիտել (шофер-любитель)» կարգի դեպքում` «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք.

2) «շոֆեր-պրոֆեսիոնալ (шофер-профессионал)» կարգի դեպքում` «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:

(56.1 կետը լրաց. 18.02.10 N 148-Ն)

57. Վարորդական վկայականի փոխանակման համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-2-րդ, 5-րդ և 10-րդ, իսկ քննական մարմնի կողմից ոչնչացված վարորդական վկայականի վերականգնման համար` ցանկի 1-2-րդ, 5-րդ, կետերով նախատեսված փաստաթղթերը:

(57-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն, 14.04.11 N 424-Ն)

58. Փոխանակման դեպքում հին վարորդական վկայականը` դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչելուց հետո տնoրինողի ցանկությամբ վերադարձվում է իրեն, բացառությամբ սույն կարգի 65.1-ին կետում նշված դեպքերի, երբ վարորդական վկայականը առանց անվավեր ճանաչելու վերադարձվում է տնօրինողին:

(58-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

59. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում ու մուտքագրվում համակարգիչ, որից հետո անձն անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:

(59-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

60. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը տրված վարորդական վկայականների կորստյան դեպքում` նաև ցանկի 11-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:

(60-րդ կետը լրաց., փոփ. 18.02.10 N 148-Ն, փոփ. 18.03.11 N 269-Ն, 14.04.11 N 424-Ն)

61. Կորած վարորդական վկայականի կրկնoրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում, այնուհետև տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապեu նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 oր ժամանակով:

(61-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

62. Փաuտաթղթերը քննական մարմին հանձնելու oրվանից 15 oր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաuտի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, նրան մեկ աշխատանքային oրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:

(62-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

63. Վարորդական վկայական ստանալիս ժամանակավոր վարորդական վկայականը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա վարորդական վկայականը տրվում է սույն կարգի 61-րդ և 62-րդ կետերով սահմանված կարգով:

(63-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

64. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում նոր վարորդական վկայականի հետ անձին տրվում է վարորդական վկայականը փոխանակելու մաuին որոշում (ձև N 5), իսկ կորցրած վարորդական վկայականի կրկնoրինակը տալու դեպքում՝ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու մաuին որոշում (ձև N 6):

(64-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն, փոփ. 14.04.11 N 424-Ն)

65. Այլ պետություններում uտացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատաuխանող վարորդական վկայականը փոխանակվում կամ կորցրած վարորդական վկայականի կրկնoրինակ տրվում է uույն կարգով uահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-4-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերը:

(65-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն, փոփ. 14.04.11 N 424-Ն)

65.1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատաuխանող վարորդական վկայականները փոխանակվում կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ և 10-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-ին, 2-րդ 11-րդ և 12-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերը:

(65.1 կետը լրաց. 18.02.10 N 148-Ն, փոփ. 14.04.11 N 424-Ն)

65.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատաuխանող վարորդական վկայականները փոխանակվում կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-ին, 2-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերը:

(65.2 կետը լրաց. 18.02.10 N 148-Ն, փոփ. 14.04.11 N 424-Ն)

66. Այլ պետություններում uտացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատաuխանող վարորդական վկայականները չեն փոխանակվում, և կորցրած վարորդական վկայականի կրկնoրինակ չի տրվում:

(66-րդ կետը խմբ. 18.02.10 N 148-Ն)

66.1. Հայաստանի Հանրապետությունում oտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում են, կամ կորցրած վկայականների կրկնoրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու` ելնելով փոխադարձության սկզբունքից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքի հիման վրա: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում` ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ և 11-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

(66.1 կետը լրաց. 28.04.11 N 495-Ն)

67. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո:

 

VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

68. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական:

69. Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար:

(69-րդ կետը լրաց., փոփ. 18.02.10 N 148-Ն)

70. Միջազգային վարորդական վկայականների կորստի կամ փոխանակման դեպքում դրանց կրկնօրինակը տրվում է ընդհանուր հիմունքներով:

71. Միջազգային վարորդական վկայականներն ստորագրվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով` համաձայն N 4 ձևի:

 

VIII. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

72. Վարորդական վկայականներ տալու մատյանը (նաև` համակարգչային բազան) պահպանվում է վաթսուն, իսկ վարորդական վկայական տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը (այդ թվում` այն դեպքում, երբ անձը որակավորման քննությունները հանձնում է դրական, սակայն չի ներկայանում լուսանկարվելու համար կամ լուսանկարվել է, սակայն վարորդական վկայականը չի ստացել) ու սույն կարգի 67-րդ կետով նախատեսված դեպքում քննական մարմնում գտնվող վարորդական վկայականները` հինգ տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:

(72-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

73. Վարորդական վկայականի պահպանման ժամկետը հաշվարկվում է`

1) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա վարորդական վկայական պատրաստելուց հետո անձի կողմից վարորդական վկայականը չստանալու դեպքում` վարորդական վկայական պատրաստելու օրվանից.

2) իրավասու մարմնի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու դեպքում` զրկման ժամկետը լրանալու կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելու օրվանից.

3) կորած վարորդական վկայականը գտնելուց հետո քննական մարմին հանձնելու կամ այլ դեպքում` վարորդական վկայականը քննական մարմնում մուտք լինելու օրվանից:

(73-րդ կետը փոփ. 18.02.10 N 148-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

__________________________________________

(տրանսպորտային միջոցի կարգը (տեսակը)

 

____________________

______________________________

(քննության օրը, ամիսը, տարեթիվը)

(քննություն հանձնողի ազգանունը, անունը, հայրանունը)

   

___________________

__________________________

(անձնագրի սերիան, համարը)

(քննական ավտոմոբիլի մակնիշը, համարանիշը)

   

___________________

___________________

(քննության առաջին փուլի վայրը)

(քննության երկրորդ փուլի վայրը)

 

NN ը/կ

Քննության անցկացման ընթացքում կատարվող գործողությունները

Գործողության կատարման արդյունքը
(ճիշտ / սխալ)

Կատարած սխալի նկարագիրը*

I. Առաջին փուլ

1.

Նախապատրաստվել երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ)

ճիշտ / սխալ

 

2.

Սկսել երթևեկությունը

ճիշտ / սխալ

 

3.

Առանց շարժիչը հանգցնելու, 20սմ-ից ոչ ավելի հետ գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել երթևեկությունը վերելքի վրա

ճիշտ / սխալ

 

4.

Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ

ճիշտ / սխալ

 

5.

Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետընթացով կայանում

ճիշտ / սխալ

 

Առաջին փուլի արդյունքը

դրական / բացասական  

Քննության 1-ին փուլն ընդունեց

 ________________  ________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

II. Երկրորդ փուլ

1.

Նախապատրաստվել երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ)

ճիշտ / սխալ

 

2.

Սկսել երթևեկությունը

ճիշտ / սխալ

 

3.

Կատարել երթևեկության գոտիների փոփոխություն

ճիշտ / սխալ

 

4.

Շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը

ճիշտ / սխալ

 

5.

Կատարել շրջադարձ

ճիշտ / սխալ

 

6.

Կատարել հետադարձ

ճիշտ / սխալ

 

7.

Կատարել վազանցը

ճիշտ / սխալ

 

8.

Կանգնեցնել ավտոմոբիլը

ճիշտ / սխալ

 

Երկրորդ փուլի արդյունքը

դրական / բացասական  

* Լրացվում է միայն գործողությունը սխալ կատարելու դեպքում:

 

Հատուկ նշումներ _______________________________________________

 (նշել թույլ տրված իրավախախտումը)

  __________________________________________________________

 

Քննության 2-ին փուլն ընդունեց

 ________________  ________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Քննության ընդհանուր արդյունքը

 ______________________________________
 

(դրական/բացասական)

 

Քննությունն ընդունեցին

 ________________  ________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 ________________  ________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 ________________  ________________
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(Ձևը խմբ. 18.02.10 N 148-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ ___________20  թ.

 N____-Ա

 

___________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու

 (անունը, ազգանունը)

 

և վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ,

____________________________________________ 

(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)

 

կողմից տրված վարորդական դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա ընդունված քննությունների արդյունքները հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. __________________________ին տալ վարորդական վկայական

 

Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

 

Ծննդյան ամսաթիվը ___ ___________թ. անձնագրի սերիան_______________ համարը

 

Բնակության վայրը _______________________________________________

 

Որոշման հիմքը _________________________________________________

 

Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնք վարելու համար տրվել է վարորդական վկայականը _____________________________________________________________

 

Հատուկ նշումներ ________________________________________________

 


Վարորդական

 վկայականի

տիրոջ

լուսանկարը

 

Վարորդական վկայականի սերիան, համարը

____________________________

Տալու ամսաթիվը ____ ____________ 200 թ.

Տիրոջ ստորագրությունը

_____________________________________

 

2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:

_____________________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ, ոստիկանության __________ ___________ ______________

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը, անունը)


Կ.Տ.

 

(Ձևը խմբ. 18.02.10 N 148-Ն)

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ ___________20  թ.

 N____-Ա

 

___________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու և

 (անունը, ազգանունը)

 

վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ,

_____________________________________________________________

 (ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)

 

կողմից տրված վարորդական դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա
ընդունված քննությունների արդյունքները հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. ______________________________-ին վարորդական վկայական տալը մերժել:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Ճանապարհային ոստիկանության պետին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և Վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

 

 __________________________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ, ոստիկանության __________ ___________ ______________

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը, անունը)


Կ.Տ.

 

(Ձևը խմբ. 18.02.10 N 148-Ն)

 

Ձև N 4

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՆԻՔԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԴՐՈՇՄԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Քննական մարմնի կողմից միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մաuնակցելու համար տրվող փաuտաթղթերի հաuտատման համար նախատեuված կնիքն իրենից ներկայացնում է 30 մմ տրամագծով շրջանագիծ, որի արտաքին ուրվագծով գրված են «* Հայաստանի Հանրապետության ոստիկանություն * Ճանապարհային ոuտիկանություն *» և «* Police of the Republic of Armenia * Road police *» բառերը, ներքին ուրվագծով` «Միջազգային ավտոմոբիլային երթևեկություն» և «Circulation Automobile International» բառերը, իսկ միջին մաuում պատկերված է ավտոմոբիլի uտվերապատկերից և երկու թվանշանից կազմված կնիքի համարը, որը ծածկագրի տեuքով ցույց է տալիu փաuտաթուղթը կնքած քննական մարմինը:

2. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մաuնակցելու համար տրվող փաuտաթղթերում oգտագործվող թույլատրող դրոշմակն իրենից ներկայացնում է 20 x 10 մմ չափuերի oվալ, որի արտաքին ուրվագծով գրված են «* ՀՀ ոստիկանություն * Ճանապարհային ոuտիկանություն *» և «* Police of the RA * Road police *» բառերը, իսկ միջին մաuում պատկերված է ավտոմոբիլի uտվերապատկերից և երկու թվանշանից կազմված դրոշմակի համարը, որը ծածկագրի տեuքով ցույց է տալիu փաuտաթուղթը դրոշմած քննական մարմինը:

 

Ներմուծեք նկարագրությունը_687

 

Մասշտաբ 2:1

 

(Ձևը խմբ. 18.02.10 N 148-Ն)

 

Ձև N 5

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ ___________20  թ.

 N____-Ա

 

_______________________________-ի` վարորդական վկայականը փոխանակելու մասին դիմումի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 64-րդ կետով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. ____________________-ի ________________ վարորդական վկայականը փոխանակել

(սերիան, համարը)

 

Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________

Ծննդյան ամսաթիվը ____ ________թ. անձնագրի սերիան _____ համարը ___________

Բնակության վայրը _________________________________________________

Որոշման հիմքը ___________________________________________________

Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնց վարելու համար տրվել է վարորդական վկայականը ___________________________________________________________

Հատուկ նշումներ

 


Վարորդական

 վկայականի

տիրոջ

լուսանկարը

 

Վարորդական վկայականի սերիան, համարը ________

Տալու ամսաթիվը ____ ____________ 20  թ.

Տիրոջ ստորագրությունը __________________

 

2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:

________________________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

Պետ, ոստիկանության __________ ___________ ______________

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը, անունը)


Կ.Տ.

 

(Ձևը լրաց. 18.02.10 N 148-Ն)

Ձև N 6

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՐՑՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ ___________20  թ.

 N____-Ա
 

_______________________________-ի` վարորդական վկայականը փոխանակելու մասին դիմումի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածի 64-րդ կետով`

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. _______-ին տալ ___________ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ

   (սերիան, համարը)

 

Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

Ծննդյան ամսաթիվը ____ _________թ. անձնագրի սերիան _____ համարը _______

Բնակության վայրը ______________________________________________

Որոշման հիմքը ________________________________________________

Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնց վարելու համար տրվել է վարորդական վկայականը ________________________________________________________

Հատուկ նշումներ

 


Վարորդական

 վկայականի

տիրոջ

լուսանկարը

 

Վարորդական վկայականի սերիան, համարը ________

Տալու ամսաթիվը ____ ____________ 20  թ.

Տիրոջ ստորագրությունը __________________

 

2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:

___________________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ, ոստիկանության __________ ___________ ______________

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը, անունը)


Կ.Տ.

 

(Ձևը լրաց. 18.02.10 N 148-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Դիմում

2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին

3. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր

4. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր

5. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր

6. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:

(6-րդ կետը լրաց. 18.03.11 N 269-Ն, խմբ. 14.04.11 N 424-Ն)

7.  Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:

(7-րդ կետը խմբ. 14.04.11 N 424-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 14.04.11 N 424-Ն)

9. Տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ

10. Վարորդական վկայական (վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում)

11. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 18.03.11 N 269-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի 
 սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման

 

 Ձ ԵՎ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1220

 

2. Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_1225

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Ազգային վարորդական վկայականը (այսուհետ` վկայական) 54 x 85.7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:

2. Վկայականի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է վարդագույնը:

3. Վկայականի դիմերեսին`

1) քարտի վերին եզրից 2.5 մմ հեռավորության վրա` քարտի երկայնքով, միմյանցից 0.85 մմ հեռավորությամբ անցնում են կապույտ գույնի 3.3 մմ հաստությամբ 2 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև` քարտի ամբողջ երկարությամբ 0.3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE».

2) քարտի ձախ եզրից 7 մմ հեռավորության վրա հորիզոնական շերտագծերը 15 մմ երկարությամբ միաձուլված են, և այդ մասում 11.8 x 3.3 մմ չափով բաց մոխրագույն գույնով զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը` «AM».

3) վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7.2 կետաչափ տպատառով տպագրված են «ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4 մմ հեռավորության վրա` «DRIVING LICENCE» բառերը.

4) ներքևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպագրված են «ВОДИТЕЛЬСКОЕ УДОСТОВЕРЕНИЕ», իսկ շերտագծի աջ եզրից 1.4 մմ հեռավորության վրա` «PERMIS DE CONDUIRE» բառերը.

5) հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 2.8 մմ հեռավորության վրա, տեղակայված է 27 մմ x 20 մմ չափի գունավոր լուսանկարի համար նախատեսված 32.3 x 23.7 մմ չափի անձնավորման դաշտը.

6) պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշի վրա` համապատասխան անձնավորման դաշտի ձախ կողմում, 4 կետաչափ տպատառով կապույտ գույնով տպագրված են անձնավորման դաշտերի համարները` «1, 2, 3, 4a, 4b, 4c, 4d, 5, 7, 8, 9».

7) քարտի աջ կողմում` վերևից ներքև, տեղակայված են հետևյալ տարրերը`

ա. ձախից աջ` կարմիր, կապույտ, նարնջագույն հերթականությամբ 9 մմ լայնությամբ 3 ուղղաձիգ շերտագծեր, որոնք մարմնավորում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որը մեջտեղի մասում ընդհատվում է միմյանցից` տրամաչափերի 0.8 մմ տարբերությամբ 4 շրջանագծերով, որոնց կենտրոնում տեղակայված 11.5 մմ տրամագծով շրջանի վրա զետեղված է զարդանախշ, իսկ կենտրոնում` Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» տարբերանշանը,

բ. ուղղաձիգ շերտագծերի ներքևի մասում` 14.8 մմ x 3 մմ չափի մոխրագույն ֆոնի վրա, 8 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված է «ARMENIA» բառը,

գ. քարտի երկայնքով` ներքևի եզրից 2 մմ հեռավորության վրա, անցնում է 1 մմ հաստությամբ կապույտ գույնի հոծ գիծ, որի մեջ 0.3 մմ բարձրությամբ գծի տեսքով անցնում է սպիտակ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ REPUBLIC OF ARMENIA DRIVING LICENCE»:

4. Վկայականի դարձերեսին`

1) քարտի վերին եզրից 2.4 մմ հեռավորության վրա անցնում է կապույտ գույնի 2.4 մմ x 81.3 մմ չափերով հորիզոնական շերտ, որի կենտրոնով 5 կետաչափ տպատառով սպիտակ գույնով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA» բառերը.

2) քարտի ձախ եզրից 4.3 մմ հեռավորության վրա հայերենով և անգլերենով 3.55 կետաչափ տառերով կապույտ գույնով տպագրված են համարակալված անձնավորման դաշտերի (լրացվում են հայերենով և անգլերենով) անվանումները`

ա. «1. Ազգանունը/Sսrname»,

բ. «2. Անունը/Given name(s)» (միայն հայերենով լրացվում է նաև հայրանունը),

գ. «3. Ծննդյան ամսաթիվը և վայրը/Date and place օf birtհ» (հերթականությամբ լրացվում են ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը),

դ. «4. a) Տրման ամսաթիվը/Date օf issսe» (հերթականությամբ լրացվում են օրը, ամիսը, տարեթիվը),

ե. «4. b) Վավեր է մինչև/Expiry date» (լրացվում է վկայականի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը` օրը, ամիսը, տարեթիվը),

զ. «4. c) Տրված է/issսing aսtհօrity» (լրացվում է վկայականը հատկացնող մարմնի ծածկագիրը),

է. «4. d) Նույնականացման համարը/ID nսmber»,

ը. «5. Վկայականի համարը/Licence nսmber» (9 կետաչափ տպատառերով լրացվում է 8 նիշ պարունակող ծածկագիր` 2 տառ, 6 թիվ),

թ. «7. Ստորագրությունը/Hօlder’s signatսre»,

ժ. «8. Բնակության վայրը/Adress»,

ժա. «9. Կարգը/Categօry» (լրացվում են տրանսպորտային միջոցների թույլատրելի կարգերը, որտեղ` A և T դաշտերը 4.7 մմ x 3.3 մմ, իսկ B, CE և DE դաշտերը 4.7 մմ x 4.7 մմ չափերի են),

ժբ. «10. Կարգը ստանալու ամսաթիվը/Categօry issսing date»,

ժգ. «11. Կարգը վավեր է մինչև/Categօry expiry»,

ժդ. «12. Սահմանափակումները/Restrictiօns» (աղյուսակի աջ սյունակում նշվում են առանձին կարգերին վերաբերող սահմանափակումները, իսկ աղյուսակի ստորին մասում` մնացած այլ սահմանափակումները).

3) քարտի աջ եզրից 7 մմ հեռավորության վրա զետեղված է 51.3 մմ x 45.2 մմ չափի աղյուսակ, որում նշվում են վարման իրավունքի կարգերը և դրանց հետ կապված տեղեկությունները.

4) աղյուսակի սյուներն ու տողերը միմյանցից առանձնացված են կապույտ գույնի 0.15 մմ հաստությամբ գծերով.

5) քարտի աջ եզրից 1.9 մմ հեռավորության վրա՝ վերևից ներքև 4.4 մմ x 45.4 մմ չափերով անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ անձնավորվում է վկայականի համարը հատուկ «BARCODE» (շտրիխկոդ) տառատեսակով:

(Հավելվածը լրաց. 18.03.11 N 269-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի 
 սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման

 

 Ձ ԵՎ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ԵՐԵՍ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 REPUBLIQUE DARMENIE

REPUBLIC OF ARMENIA

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

AM

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

CIRCULATION AUTOMOBILE INTERNATIONALE

INTERNATIONAL MOTOR TRAFFIC

МЕЖДУНАРОДНОЕ АВТОМОБИЛЬНОЕ ДВИЖЕНИЕ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

PERMIS INTERNATIONAL DE CONDUIRE

INTERNATIONAL DRIVING PERMIT

МЕЖДУНАРОДНОЕ ВОДИТЕЛЬСКОЕ

УДОСТОВЕРЕНИЕ

.......No.......................

 

Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիա,
8 նոյեմբերի 1968 թ.

Convention on Road Traffic of 8 November 1968

 

Վավերական է մինչև

«.........» ...........................................20 թ.

 

Valid until

«.........» ...........................................20 թ.

 
Տրվել է ……………………………………………………………………………………………………...
 
Issud by……………………………………………………………………………………………………..

 

Տրման ամսաթիվը

«.........» ...........................................20 թ.

 
Issue date

«.........» ...........................................20 թ.

 

Ազգային վարորդական վկայականի համարը
Number of domestic driving permit 

......No...........................................

 

Կ.Տ.
…………...………………………………..………………………

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ (ՀԱՅԵՐԵՆ)

 

Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........
................................................................................................. տարածքում:

 

 

 

Այն ուժի մեջ է բոլոր մյուս պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում: 

 

 

Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 1-ԻՆ ԷՋ (ՀԱՅԵՐԵՆ)

 

 

ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ազգանունը 1 
Անունը (անունները) 2 
Ծննդավայրը 3 
Ծննդյան ամսաթիվը 4 
Բնակության վայրը 5 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Ներմուծեք նկարագրությունը_1226

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
……………………………………………………………………….
……………………………………………………………………….
……………………………………………………………………….

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 2-ՐԴ ԷՋ (ԱՆԳԼԵՐԵՆ)

 

PARTICULARS CONCERNING THE DRIVER

Family name 1 
Given name, other names 2 
Place of birth 3 
Date of birth 4 
Permanent place of residence 5 

CATEGORIES AND SUBCATEGORIES OF VEHICLES FOR WHICH THE PERMIT IS VALID

Ներմուծեք նկարագրությունը_1231 

 RESTRICTIVE CONDITIONS OF USE
………………………………………………………………………...
………………………………………………………………………...
………………………………………………………………………...

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 3-ՐԴ ԷՋ (ԻՍՊԱՆԵՐԵՆ)

 

INDICACIONES RELATIVAS AL CONDUCTOR

Apellidos 1 
Nombres 2 
Lugar de nacimiento 3 
Fecha de nacimiento 4 
Domicilio 5 

CATEGORIAS Y SUBCATEGORIAS DE VEHICULOS PARA LAS CUALES ES VALIDO EL PERMISO

 

Ներմուծեք նկարագրությունը_1234

 

CONDICIONES RESTRICTIVAS
………………………………………………………………………...
………………………………………………………………………...
………………………………………………………………………...

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 4-ՐԴ ԷՋ (ՌՈՒՍԵՐԵՆ)

 

ЗАПИСИ, ОТНОСЯЩИЕСЯ К ВОДИТЕЛЮ

Фамилия 1 
Имя, другие имена 2 
Место рождения 3 
Дата рождения 4 
Mестожительство 5 

КАТЕГОРИИ И ПОДКАТЕГОРИИ ТРАНСПОРТНЫХ СРЕДСТВ, НА УПРАВЛЕНИЕ КОТОРЫМИ ВЫДАНО УДОСТОВЕРЕНИЕ

Ներմուծեք նկարագրությունը_1236

УСЛОВИЯ, ОГРАНИЧИВАЮЩИЕ ИСПОЛЬЗОВАНИЕ
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 5-ՐԴ ԷՋ (ԹՈՒՐՔԵՐԵՆ)

 

Sürücü kayıtları

Soyadı 1 
 Adı 2 
Doğum yeri 3 
Doğum tarihi 4 
İkamet adresi 5 

Sürücü Belgenin geçerli olduğunu araç sınıf ve alt sınıfları

 

Ներմուծեք նկարագրությունը_1244

Kulanımı sınırlayan şartlar
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 6-ՐԴ ԷՋ (ՎՐԱՑԵՐԵՆ)

 

mZRolis monacemebi

gvari 1 
saxeli (saxelebi) 2 
Ddabadebis adgili 3 
Ddabadebis Tve 4 
sacxovrebeli adgili 5 

satransporto saSualebis kategoria da qvekategoria, romlisaTvis marTvis mowmoba momqmedia.

Ներմուծեք նկարագրությունը_1245

Ppirobebi, romlebic zRudaven gamoyenebas
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………
…………………………………………………………………………………

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ 7-ՐԴ ԷՋ (ՊԱՐՍԿԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_1246

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ՆԵՐՍԻ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ)

 

INDICATIONS RELATIVES AU CONDUCTEUR

Nom 1 
 Prénom(s) ou autre(s) nom(s) 2 
Lieu de naissance 3 
Date de naissance 4 
Domicile 5 

CATÉGORIES ET SOUS-CATÉGORIES DE VÉHICULES POUR LESQUELLES LE PERMIS EST VALABLE

 

Ներմուծեք նկարագրությունը_1247

 

RESTRICTIONS À L’UTILISATION
………………………………………………………………………..
………………………………………………………………………..
………………………………………………………………………..

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՇԱՊԻԿԻ ՎԵՐՋԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԵՍ (ՖՐԱՆՍԵՐԵՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_1248

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականը (այսուհետ` միջազգային վարորդական վկայական) 148 x 105 մմ չափսեր ունեցող, 7 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Միջազգային վարորդական վկայականի շապիկը մոխրագույն է, իսկ թերթերը` սպիտակ (շապիկը պատրաստվում է յուրահատուկ ջրանշան ունեցող թղթից):

Շապիկի երեսի վերևի մասում հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» ռուսերեն բառակապակցությունից փոքր-ինչ ներքև` շապիկի ձախ և աջ եզրերից հավասար հեռավորության վրա, ձվաձև շրջանակի մեջ տպագրվում են անգլերեն «AM» (Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը) տառերը` մեծատառերով:

Անգլերեն «AM» տառերից փոքր-ինչ ներքև հայերենով, ֆրանսերենով, անգլերենով և ռուսերենով հերթականությամբ (ամեն լեզվով տպագրվածը` առանձին տողով), մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև նույն լեզուների հերթականությամբ, մեծատառերով տպագրվում է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառակապակցությունը:

Ռուսերենով տպագրված «МЕЖДУНАРОДНОЕ ВОДИТЕЛЬСКОЕ УДОСТОВЕРЕНИЕ » բառակապակցությունից փոքր-ինչ ներքև մեկ տողով տպագրվում են կետագիծ, համարի նշան` «Nօ» և կետագիծ` հետևյալ տեսքով «.......N.......»: Առաջին կետագծի փոխարեն նշվում է լատինական երկու տառ, իսկ երկրորդ կետագծի փոխարեն` վեց թվանշան: Իսկ դրանից ներքև, հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում է «Ճանապարհային երթևեկության մասին Կոնվենցիա, 8 նոյեմբերի 1968 թ.» բառակապակցությունը:

Անգլերեն «Cօnventiօn օn Rօad Traffic օf 8 Nօvember 1968» բառերից փոքր-ինչ ներքև տպագրվում են «Վավերական է մինչև «…» …….. 20 թ.» բառերը` հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վավերականության օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Տրվել է………….» բառերը: Կետագծի փոխարեն նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման անվանումը:

«Issսd by ………….» անգլերեն տողից ներքև տպագրվում են «Տրման ամսաթիվը «…» …….. 20 թ.» բառերը` մեկ տողով, հայերեն և անգլերեն փոքրատառերով: Չակերտների միջև ընկած առաջին կետագծի փոխարեն լրացվում է վկայականը տալու օրը, չակերտներից հետո տպագրված կետագծի փոխարեն` ամիսը, իսկ հետո` տարեթիվը: Դրանից փոքր-ինչ ներքև հայերեն և անգլերեն փոքրատառերով, առանձին տողերով տպագրվում են «Ազգային վարորդական վկայականի համար .......N.......» բառերը: Կետագծերի փոխարեն լրացվում է ազգային վարորդական վկայականի համարը, որը հիմք է հանդիսացել միջազգային վարորդական վկայականը տալու համար:

«Nսmber օf dօmestic driving permit» անգլերեն տողից ներքև` դեպի աջ, տպագրվում է կետագիծ,  որից անմիջապես ներքև` կետագծի երկայնքով, փակագծերի մեջ հայերեն և անգլերեն փոքրատառերով տպագրվում են «(ստորագրությունը, ազգանունը)» բառերը: Կետագծի փոխարեն նշվում են վկայականը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը և ազգանունը, իսկ ավելի ձախ` միջազգային վարորդական վկայականի շապիկի ներքևի եզրից մի փոքր վերև, «Կ.Տ»-«SEAL» դաշտում` նշված ստորաբաժանման կնիքը:

3. Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի վերևի մասում` շապիկի վերին եզրից փոքր-ինչ ներքև, փոքրատառերով տպագրվում են «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........տարածքում:» բառերը: Կետագծի փոխարեն լրացվում է 1968 թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության անվանումը, որտեղ վկայականի տերը մշտապես բնակվում է: «Սույն վկայականը երթևեկության համար ուժի մեջ չէ...........տարածքում:» բառերից ներքև հայերեն փոքրատառերով տպագրվում են «Այն ուժի մեջ է բոլոր մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում` համապատասխան ազգային վարորդական վկայականի ներկայացմամբ: Տրանսպորտային միջոցների կարգերը և (կամ) ենթակարգերը, որոնք վարելու իրավունք է տալիս վկայականը, նշված են գրքույկի վերջում:» նախադասությունները:

Միջազգային վարորդական վկայականի շապիկի հակառակ երեսի ներքևի մասում հայերեն փոքրատառերով տպագրվում է «Վկայականը կորցնում է իր ուժը այն երկրում, որը դառնում է դրա տիրոջ հիմնական բնակության վայրը:» նախադասությունը:

 4. Միջազգային վարորդական վկայականի 1-7-րդ էջերը (հայերենով, անգլերենով, իսպաներենով, ռուսերենով, թուրքերենով, վրացերենով, պարսկերենով` հաջորդականությամբ) և շապիկի վերջին ներսի երեսը (ֆրանսերենով) հետևյալ նույն բովանդակությամբ տպագրվում են`

Էջի վերևի եզրից փոքր-ինչ ներքև` կողային ձախ եզրից սկսած մեկ տողով, տպագրվում է «ՎԱՐՈՐԴԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ» բառակապակցությունը, որից մեկ տող ներքև` դեպի էջի աջ եզրը, հետևյալ հերթականությամբ, առանձին տողերով տպագրվում են «Ազգանունը 1», «Անունը (անունները) 2», «Ծննդավայրը 3», «Ծննդյան ամսաթիվը 4» և «Բնակության վայրը 5» բառերը:

«Բնակության վայրը 5» տողից փոքր-ինչ ներքև` ամբողջ էջի երկարությամբ, տպագրվում է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ» նախադասությունը, որից ներքև աղյուսակի տեսքով տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերը և ենթակարգերը` ծածկագրերով և դրանց համապատասխանող պայմանական նշաններով: Աղյուսակը բաղկացած է 2 հիմնական մասից: Առաջին հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների կարգերի ծածկագրերը. «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակի երկրորդ հիմնական մասում` դեպի ներքև, առանձին տողերով հետևյալ հերթականությամբ տպագրվում են տրանսպորտային միջոցների ենթակարգերի ծածկագրերը. «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» և ամեն ծածկագրի դիմաց դրան համապատասխանող պայմանական նշանը: Աղյուսակից փոքր-ինչ ներքև տպագրվում են «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ……………..» բառերը: Կետագծի փոխարեն տրանսպորտային միջոցի վարելը սահմանափակող որևէ պայմանի առկայության դեպքում լրացվում է այն: Օրինակ` «Վարել միայն ակնոցով», «Մեկ ոտքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցը վարել վերասարքավորելու պայմանով» և այլն:

5. Վկայականի շապիկի վերջին լրացուցիչ երեսում, որը կազմի վերջին երեսի հետ մեկ ամբողջական մաս է կազմում և բացվում է դեպի դուրս, վերևի եզրից դեպի ներքև` ըստ հերթականության, առանձին տողերով տպագրվում են «1…….», «2…….», «3…….», «4………», «5………» թվերը: Կետագծերի փոխարեն համապատասխան հերթականությամբ լատինական մեծատառերով գրավոր կամ տպատառ լրացվում են վկայականի տիրոջ ազգանունը (առանձին տողում), անունը (կարող է լրացվել նաև հայրանունը)` առանձին տողում, ծննդավայրը (առանձին տողում), ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը (առանձին տողում), բնակության վայրը:

Լրացուցիչ երեսի միջնամասում` դեպի ձախ, կազմի վերջին երեսի վրա տպագրված տրանսպորտային միջոցների «A, A1», «B, B1», «C, C1», «D, D1», «BE», «CE, C1E», «DE, D1E» կարգերի և ենթակարգերի տողերին համապատասխան ուղղությամբ տպագրվում են «A», «A1», «B», «B1», «C», «C1», «D», «D1», «BE», «CE», C1E», «DE», «D1E» տառերի նշմամբ դաշտեր` երկու սյունակով` նախատեսված համապատասխան կարգի և ենթակարգի թույլտվության դրոշմակի համար: Թույլտվության դրոշմակների համար նախատեսված սյունակներում կարգերի և ենթակարգերի ծածկագրերը տպագրվում են 1-7-րդ էջերում սահմանված հաջորդականությամբ:

Շապիկի լրացուցիչ երեսի աջ կողմում պատկերվում է վկայականի տիրոջ լուսանկարը: Լուսանկարի ստորին մասը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վկայականը հատկացնող իրավասու ստորաբաժանման կնիքով: Կնիքը դրվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ներքևի մասում, իսկ մյուս մասը` փաստաթղթի վրա: Վկայականի տիրոջ ստորագրությունը դրվում է լուսանկարից ներքև:

Տրանսպորտային միջոցների կարգերի և ենթակարգերի աղյուսակից ներքև ընկած մասում տպագրվում են «Բացառություններ» բաժինները, որոնք բաղկացած են երկու նույնաբովանդակ մասերից, որտեղ ֆրանսերենով տպագրվում են «Սույն վկայականի տերը զրկված է ավտոմոբիլ վարելու իրավունքից երկրներում» նախադասությունը և կետագիծը` երկու, «Պատճառով» բառը և կետագիծը` երկու, իսկ «Տեղը……..» բառը և դրանից հետո տպագրվող կետագիծը` մեկ տողով: «Երկրներում» բառից հետո` կետագծի փոխարեն լրացվում է երկրի կամ երկրների անվանումները, իսկ «պատճառով» բառից հետո` կետագծի փոխարեն` ավտոմոբիլ վարելու իրավունքից վկայականի տիրոջը զրկելու պատճառը կամ պատճառները:

«Բացառություններ» բաժնի աջ մասում ֆրանսերենով «Մինչև», «Տարեթիվը» բառերը և դրանցից հետո կետագծերը տպագրվում են մեկական առանձին տողերով: Առաջին տողում լրացվում է այն ժամկետը, մինչև որի ավարտն անձը զրկվում է ավտոմոբիլ վարելու իրավունքից, իսկ երկրորդ տողում` զրկման տարեթիվը: Աջ մասում` վկայականի լրացուցիչ երեսի եզրից փոքր-ինչ հեռու, գրառումները հաստատող պաշտոնատար անձի պաշտոնական կնիքի կամ դրոշմակի դաշտն է, իսկ «Տարեթիվը…..» տողից ներքև` ստորագրության դաշտը:

«Բացառություններ» մասի երկրորդ բաժինը հորիզոնական գծի բաժանմամբ ավարտվում է ֆրանսերենով տպագրված «Եթե բացառությունների համար նախատեսված սյունակները ամբողջությամբ օգտագործված են, մյուս բացառությունները անհրաժեշտ է լրացնել այս էջի հակառակ երեսին» նախադասությամբ:

(Հավելվածը լրաց. 18.03.11 N 269-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան