ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2011 թվականի N 445-Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ԿԱՐԼՍՐՈՒԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի՝ 2011 թվականի մայիսի 17-20-ը Կարլսրուե (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Կարլսրուե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|