Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9/2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.23
Ընդունող մարմին
Լուսառատի գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.10.2010
Ստորագրող մարմին
Լուսառատի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

Լուսառատի գյուղական համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2010 թ. թիվ 9/2-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով.

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող 105-001, 110-001, 111-001, 112-001, 113-001, 141-001 և 034-009 ծածկագրերով մերձարաքսյա գոտու 3-րդ, 4-րդ և 5-րդ կարգի 38,5 հա ջրովի վարելահող մրցութային կարգով տրամադրել վարձակալությամբ։

2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրվող հողամասերի մեկնարկային գինը սահմանել հողի կադաստրային զուտ եկամուտի 15%-ի չափով։

 

 Լուսառատի համայնքի ղեկավար`

Դ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան