Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.621
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին կետով.

«66.1. Հայաստանի Հանրապետությունում oտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում են, կամ կորցրած վկայականների կրկնoրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու` ելնելով փոխադարձության սկզբունքից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքի հիման վրա: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում` ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ և 11-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2
Երևան