Գլխավոր տեղեկություն
Համար
N 606-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հոդ.709
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 606-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման հավելվածի`

1) 4-րդ կետում`

ա. «վերականգնված կաթ» բառերից հետո լրացնել «(կաթնային ըմպելիք)» բառերով.

բ. «վերականգնված կաթ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություն.

«վերականգնված կաթ` հարստացված (կաթնային ըմպելիք` հարստացված)` վերականգնված կաթ (կաթնամթերք, կաթ պարունակող մթերք), որին լրացուցիչ, առանձին կամ համակցված ավելացվել են սպիտակուց, վիտամիններ, միկրոտարրեր և մակրոտարրեր, պրոբիոտիկ կուլտուրաներ, պրեբիոտիկ նյութեր, սննդային հյուսվածքներ, բազմաչհագեցած ճարպաթթուներ և ֆոսֆոլիպիդներ.».

2) 38-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Կաթի և կաթնամթերքի անվանումները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 4-րդ կետի հասկացությունների անվանումներին.».

3) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40.1-ին կետով.

«40.1. Եթե կաթը կամ կաթնամթերքն արտադրվել է ոչ թե կովի, այլ ուրիշ կենդանու կաթից, ապա մականշվածքում պետք է այդ մասին նշվի.».

4) 72-րդ կետի «ա» և «բ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

5) 72-րդ կետի «գ» կետը «փորձաքննություն և» բառերից հետո լրացնել «կաթի ու» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 17
Երևան