Գլխավոր տեղեկություն
Համար
N 595-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հոդ.701
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման N N 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 5-ի N 595-Ն որոշման

 

 

 «Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու ընթացակարգերը:

2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ (այսուհետ` անձ), եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,

2) կարող է բացատրվել հայերենով և,

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ`

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կամ`

3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ, կամ`

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

4. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, առանց սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին կետի 1-3-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ վարչություն):

6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):

7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-7-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-4-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

9. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում անձը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-4-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

10. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ցանկի 1-ին կետի 1-3-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

11. Քաղաքացիություն չունեցող անձը սույն կարգի 5-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելիս` ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացնում է ցանկի 1-ին կետի 9-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը:

12. Սույն կարգի 5-10-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն օտար լեզվով կազմված փաստաթղթերը ներկայացնում է նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:

13. Սույն կարգի 5-10-րդ կետերով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս` անձը լրացնում է հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի: Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում հարցաթերթիկն անձը լրացնում է վարչությունում` անձամբ:

14. Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Հարցաթերթիկն ստորագրում են անձը և դիմումն ընդունող պաշտոնատար անձը:

15. Վարչությունը կամ դեսպանությունը, կամ հյուպատոսական հիմնարկը ցանկի 1-ին կետի 2-րդ, 4-9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է անձին, իսկ ցանկի 2-րդ կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է քաղաքացուն:

16. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկն անձին առաջարկում է 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:

17. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկն անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության սահմանված կարգով ստուգման դրական արդյունքի դեպքում 10-օրյա ժամկետում փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթը և դրանց վերաբերյալ եզրակացությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

18. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում փաստաթղթերն ստանալուց հետո դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերը և դրանց վերաբերյալ եզրակացությունը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

19. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դրանք` իր եզրակացության հետ միասին, ուղարկում է վարչություն:

20. Վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վարչություն է ներկայացնում իր եզրակացությունը:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին՝ վերջինիս կողմից քաղաքացիություն հայցող անձին 2-օրյա ժամկետում իրազեկելու համար:

23. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարչությունն անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման օր:

24. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վարչությունն անձի համար նշանակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման օր:

25. Անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իսկ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում նաև` հայոց լեզվի իմացության ստուգումից հետո 10-օրյա ժամկետում փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթի հետ միասին վարչությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն: Փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթի հետ միասին վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկում միայն դեսպանություններից կամ հյուպատոսական հիմնարկներից լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում:

26. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում վարչությունը փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն: Փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության թեսթի հետ միասին վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկում միայն դեսպանություններից կամ հյուպատոսական հիմնարկներից լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում:

27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչություն են ներկայացնում իրենց եզրակացությունները:

28. Վարչությունը սույն կարգի 27-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու մյուս եզրակացությունների հետ միասին, իսկ սույն կարգի 5-րդ կետով և 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում նաև՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ստուգման թեսթի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին:

29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար քաղաքացին ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն անձամբ ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

30. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում փաստաթղթերը ներկայացնելիս` քաղաքացին լրացնում է հարցաթերթիկ` համաձայն N 2 ձևի:

31. Սույն կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում են սույն կարգի 25-27-րդ կետերով նախատեսված կարգով:

32. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվում են սույն կարգի 18-22-րդ կետերով նախատեսված կարգով:

33. Մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը` այդ հրամանագրին առնչվող փաստաթղթերում կատարված որևէ փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը դրա մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

34. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին: Եթե դիմումը ներկայացվել է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա վարչությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին՝ վերջինիս կողմից դիմումը ներկայացրած անձին 2-օրյա ժամկետում իրազեկելու համար:

35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի բավարարման դեպքում վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագրի քաղվածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 5-օրյա ժամկետում հանձնում է դիմումը ներկայացրած անձին, իսկ եթե դիմումը ներկայացվել է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ քաղվածքի պատճենը 2-օրյա ժամկետում ներկայացնում է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ դիմումը ներկայացրած անձին հանձնելու համար:

36. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

 

Ձև N 1

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները)

 

2.

Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը

 

3.

Ծննդյան վայրի լրիվ անվանումը

 

4.

Ազգությունը (եթե փոխել եք, երբ և պատճառները)

 

5.

Քաղաքացիությունը (հպատակությունը)

 

6.

Եթե ունեք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացի եք

 

7.

Բնակվե՞լ եք այլ պետություններում (ե՞րբ և որտե՞ղ)

 

8.

Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած, այրի)

 

9.

Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել)

 

10.

Ունե՞ք, արդյոք, գիտական աստիճան և գիտական կոչում

 

11.

Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ

 

12.

Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ)

 

13.

Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար)

 

14.

 Տառապու՞մ եք արդյոք նշված հիվանդություններով (եթե այո նշեք որով)
 - ժանտախտ (թոքային ձև)/plagսe (lung fօrm) 
 - խոլերա / cհօlera 
 - շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ
(հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը)
/ active tuberculosis of respiratory organs (all forms with pathogen release)
 - արևադարձային մալարիա / tropical malaria 
- ատիպիկ թոքաբորբ /atypical pneumonia 
 - թռչնագրիպ / avian flu
 ՄԻԱՎ / AIDS

 

15.

Ունեցե՞լ եք, արդյոք, մասնակցություն ռազմական գործողությունների, եթե այո` նշեք մասնակցության երկիրը, գործողությունների ժամանակը, զբաղեցրած պաշտոնը: Գտնվե՞լ եք, արդյոք, գերության մեջ

 

16.

Ե՞րբ եք ժամանել Հայաստանի Հանրապետություն

 

17.

Հայաստանի Հանրապետություն գալու նպատակը

 

18.

Նախկինում եղե՞լ եք Հայաստանի Հանրապետությունում (ե՞րբ և ի՞նչ նպատակով)

 

19. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:

 

 Ազգակցական կապը

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ազգու-թյունը

Քաղաքա-ցիությունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Մշտական բնակության վայրը

             
             
             
             
             

 

20. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:

 

Օրը, ամիսը և տարեթիվը

Աշխատանքի (ուսման)
վայրի անվանումը,
զբաղեցրած պաշտոնը

Աշխատանքի (ուսման)
գտնվելու վայրը (հասցեն)

ընդունվելու

ազատվելու

   
       
       
       
       
       
       

21.

Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ

 

22.

Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը

 

23.

Քաղաքացիություն ստանալու դրդապատճառները

 

24.

Մշտական բնակության վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում)

 

 

25. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են հարցաթերթիկին`

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

26. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, նշված տվյալներից բացի

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

27. Ծառայողական նշումներ`

________________________________________________ - ը ունի`

 (անունը, ազգանունը)

 

ա) անձնագիր _____________________________________________

   (սերիան, համարը, անձնագիր տվող կազմակերպության անվանումը)

 

տրված` ______ ________ թ. մինչև ______ ___________ թ. ժամկետով.

 

 

բ) ____________ կացության կարգավիճակ ________________________

   (հատուկ անձնագրի
 

_________________________ , տրված` _________________ կողմից`

 վկայականի սերիան և համարը)

 

______ _____________ թ. մինչև ______ _____________ թ. ժամկետով.

 

գ) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական _________________

    (սերիան և համարը)

__________________________ տրված` _________________ կողմից`

 

____ ____________ թ. մինչև ______ ________________ թ. ժամկետով:

 

29. Հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց

 

_______________________________________________________

 (ընդունող պաշտոնատար անձի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

 ______ ______________________ 20 թ.

 (ընդունման ամսաթիվը)

 

30. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

 

_______________

__________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Անունը, հայրանունը, ազգանունը (եթե փոխել եք Ձեր անունը, հայրանունը կամ ազգանունը, ապա նշեք Ձեր բոլոր անունները, հայրանունները, ազգանունները և փոխելու պատճառները)

 

2.

Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը

 

3.

Ծննդյան վայրի լրիվ անվանումը

 

4.

Ազգությունը (եթե փոխել եք` երբ և պատճառները)

 

5.

Եթե ունեք այլ պետության քաղաքացիություն, նշեք, թե որ պետության քաղաքացի եք

 

6.

Ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված, չամուսնացած)

 

7.

Կրթությունը և մասնագիտությունը (ե՞րբ և ո՞ր ուսումնական հաստատությունն եք ավարտել)

 

8.

Ունե՞ք, արդյոք, գիտական աստիճան և գիտական կոչում

 

9.

Ունե՞ք, արդյոք, գիտական աշխատանքներ և հայտնագործություններ

 

10.

Ընտրվե՞լ եք ներկայացուցչական մարմիններում (ե՞րբ և որտե՞ղ)

 

11.

Ենթարկվե՞լ եք, արդյոք, քրեական կամ վարչական պատասխանատվության (ե՞րբ և ինչի՞ համար)

 

12.

Ունե՞ք, արդյոք, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ

 

13.

Եղե՞լ եք, արդյոք, արտասահմանում` ե՞րբ և ի՞նչ նպատակով: Եթե մեկնել եք Հայաստանի Հանրապետությունից, ապա ո՞ր թվականին

 

 

14. Ձեր մերձավոր ազգականները (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, կին, երեխաներ): Եթե նշված անձանցից որևէ մեկը փոխել է իր անունը, հայրանունը, ազգանունը կամ ազգությունը, ապա նշեք ամբողջությամբ:

 

 Ազգակցական կապը

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ազգու-թյունը

Քաղաքա-ցիությունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Մշտական բնակության վայրը

             
             
             
             
             

 

15. Ձեր կատարած աշխատանքը` սկսած աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը): Նշված մասը լրացնելիս անհրաժեշտ է նշել աշխատանքի վայրի այն անվանումը, որը եղել է Ձեր աշխատելու ժամանակ: Զինվորական ծառայության մասին տեղեկությունները տալ ըստ զինվորական գրքույկի` նշելով պաշտոնը և զինվորական կոչումը:

 

 Օրը, ամիսը և տարեթիվը

Աշխատանքի (ուսման)
վայրի անվանումը,
զբաղեցրած պաշտոնը

Աշխատանքի (ուսման)
գտնվելու վայրը (հասցեն)

ընդունվելու

ազատվելու

   
       
       
       
       
       
       
       

16.

Ունե՞ք, արդյոք, պետական պարգևներ

 

17.

Առնչությունը զինվորական ծառայության հետ, զինվորական կոչումը

 

18.

Քաղաքացիությունը դադարեցնելու դրդապատճառները, ո՞ր երկրի քաղաքացիություն պետք է ձեռք բերեք

 

19.

Մշտական բնակության վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում)

 

 

20. Նշեք բոլոր այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվել են հարցաթերթիկին`

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

21. Ի՞նչ կցանկանայիք հաղորդել Ձեր և Ձեր հարազատների մասին, նշված տվյալներից բացի

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

22. Ծառայողական նշումներ`

_________________________________________________ -ը ունի`

 (անունը, ազգանունը)

 

ա) անձնագիր _____________________________________________________________________

   (սերիան, համարը, անձնագիր տվող կազմակերպության անվանումը)
 

տրված` _____ _____________ թ. մինչև _____ ______________ թ. ժամկետով:

 

23. Հարցաթերթիկը, դրանում նշված փաստաթղթերը և լրացման ճշտությունն ստուգեց

 

_______________________________________________________

 (ընդունող պաշտոնատար անձի ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

 

 _______ ______________________ 20 թ.

 (ընդունման ամսաթիվը)

 

24. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`

_______________

__________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 5-ի N 595-Ն որոշման

 

  

 «Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.

7) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը.

8) հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը՝ ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ.

9) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

10) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը.

5) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.

6) զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար).

7) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 5-ի N 595-Ն որոշման

 

  

 «Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ

 

N ______

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի

 

Հանրապետության օրենքի ________ հոդվածի ______________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________ -ը հանդիսանում է Հայաստանի

 

Հանրապետության քաղաքացի:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ ___________________ ______________

    (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

_______ ___________________ 20 թ.»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան