ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1155-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 815-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության 73-րդ կետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. հոկտեմբերի 28 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1155-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ
|
Մասնագիտությունները |
Առավելագույն թափուր տեղերի թիվը |
|
Իսկական անդամներ (ակադեմիկոս) |
|
|
1. Լազերային ֆիզիկա |
1 |
|
2. Կոնդեսացված միջավայրի ֆիզիկա |
1 |
|
3. Ռադիոֆիզիկա, ռադիոաստղագիտություն |
1 |
|
4. Ֆիզիկական քիմիա |
1 |
|
5. Բժշկագիտություն |
1 |
|
6. Բուսաբանություն |
1 |
|
7. Պատմություն |
1 |
|
8. Արևելագիտություն |
1 |
|
9. Իրավագիտություն |
1 |
|
10. Սոցիոլոգիա |
1 |
|
11. Գյուղատնտեսական մեքենաշինություն |
1 |
|
---------- | |
|
11 | |
|
Թղթակից անդամներ |
|
|
1. Մաթեմատիկա |
1 |
|
2. Ինֆորմատիկա |
1 |
|
3. Միկրոէլեկտրոնիկա (տեխնիկական գիտություններ) |
1 |
|
4. Լազերային ֆիզիկա |
1 |
|
5. Կոնդեսացված միջավայրի ֆիզիկա |
1 |
|
6. Ռադիոֆիզիկա |
1 |
|
7. Տարրական մասնիկների ֆիզիկա |
1 |
|
8. Օրգանական քիմիա |
1 |
|
9. Երկրաբանություն |
1 |
|
10. Մոլեկուլյար կենսաբանություն |
1 |
|
11. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն |
1 |
|
12. Բժշկագիտություն |
1 |
|
13. Հնագիտություն |
1 |
|
14. Արվեստագիտություն |
1 |
|
15. Գրականագիտություն |
1 |
|
16. Լեզվաբանություն |
1 |
|
---- ------------ | |
|
16 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |