ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 23-ի N 1255-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ն. Սարգսյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Ռ. Ալավերդյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)  | 
| 
 Ա. Բախշյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Սամուելյան  | 
 - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  | 
| 
 Լ. Շահվերդյան  | 
 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ  | 
| 
 Ս. Պապյան  | 
 - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ  | 
| 
 Ս. Ավետիսյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Մուսայան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 Մ. Մաթևոսյան  | 
 - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Գրիգորյան  | 
 - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ  | 
| 
 Ա. Խաչատրյան  | 
 - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Մելքոնյան  | 
 - «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Ապիկյան  | 
 - «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)  | 
| 
 Գ. Նալբանդյան  | 
 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի աշխատող (համաձայնությամբ)  | 
| 
 Գ. Գալստյան  | 
 - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Ն. Մարտիրոսյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ  | 
| 
 Ս. Մաթևոսյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ  | 
| 
 Ա. Մարտիրոսյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)  | 
(հավելվածը փոփ. 28.06.12 N 575-Ա, լրաց., փոփ. 28.11.13 N 1117-Ա, խմբ. 01.10.14 N 958-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.04.2016, N 276-Ա | 13.04.2016, N 1255-Ա | |
| 01.10.2014, N 958-Ա | 02.10.2014, N 1255-Ա | |
| 28.11.2013, N 1117-Ա | 29.11.2013, N 1255-Ա | |
| 28.06.2012, N 575-Ա | 29.06.2012, N 1255-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|