ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2011 թվականի N 351-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների սերմնաբուծության հարցերով միջկառավարական համակարգող խորհրդի հերթական նիստը 2011 թվականի մայիսի 12-15-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հյուրերին (30 մարդ) տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 1346500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|