ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Ապարանի քաղաքային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թ. N 44-Ն
ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ, 40-րդ հոդվածի 1-ին կետերի պահանջներին համապատասխան և համաձայն Հայաստանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջների, ելնելով Ապարան քաղաքում գործող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների գործունեության կանոնակարգման և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման շահերից.
Ապարանի քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Ապարան քաղաքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգման համայնքային կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Ապարանի քաղաքային համայնքի ղեկավար պ-ն Գ. Աբրահամյանին՝
ա) մոբիլիզացնել աշխատակազմի ուժերը քաղաքում գործող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեությունը համայնքային կանոններին համապատասխանեցնելու, բնակչությանը պատշաճ մակարդակի սպասարկում ապահովելու ուղղությամբ.
բ) ապահովել առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգման համայնքային կանոնների հրապարակայնությունը.
գ) ապահովել համայնքային կանոնների պահանջները` խախտողների նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ վերապահված լիազորությունների կիրառումը:
Ապարանի քաղաքապետ` |
Գ. Աբրահամյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|