Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.142
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.06.2002
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11502128

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

25 հունիսի 2002 թ.
ք. Երևան

N 542-Ա
N 66-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 473 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ» ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆԳԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 473 որոշման

 

Հրամայում ենք

 

1. Հաստատել ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի» կիրառումն ապահովող հրահանգը, ձևերը և ձևաթղթերը (կցվում են):

2. Հանձնարարել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությանը`

սույն հրամանով հաստատված աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ Ա. Եսայանի վրա:

 

ՀՀ սոցիալական ապահովության
նախարար     Ռ. Մարտիրոսյան

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար     Վ. Խաչատրյան

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2002 թ. 25 հունիսի
թիվ 66-Ն հրամանով

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թ. 17 հուլիսի թիվ 542-Ա հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման եվ վճարման կարգի» կիրառման ապահովման մասին

 

1. Սույն հրահանգը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 473 որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետև՝ Գործակալություն) տարածքային մարմինների կողմից վերոհիշյալ որոշման կատարումն ապահովող գործառույթների կանոնակարգման նպատակով:

2. Գործակալության տարածքային մարմինն աշխատանքի դիմաց նպաստի (այսուհետև՝ Նպաստ) նշանակման, վճարման, ինչպես նաև ծրագրերի կազմման և աշխատանքների կազմակերպման հարցերով տալիս է խորհրդատվություն անձանց և կազմակերպություններին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:

3. Նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետև` Կատարող) կողմից, որի հետ Նպաստի վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի և ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունները կնքում են պայմանագիր:

4. Պատվիրատուի և գործակալության տարածքային մարմնի միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

 

Գործակալության տարածքային մարմնի կողմից իրականացվող գործավարությունը

 

5. Գործակալության տարածքային մարմինը Ծրագրին մասնակցելու համար դիմած անձանց մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման պատճառը:

6. Գործակալության տարածքային մարմինը անձին Ծրագրում ընդգրկելու առաջարկությունը, ինչպես նաև Ծրագրին մասնակցելու փաստը գրառում է անձի հաշվառման քարտում՝ նշելով Ծրագրի տևողությունը, առաջարկվող աշխատանքի բնույթը և ստացած Նպաստի չափը:

7. Գործակալության տարածքային մարմին ներկայացվող Ծրագրերը պետք է լինեն թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջերը համարակալված:

Ծրագրում պետք է հիմնավորված լինեն իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը, ներկայացված լինեն նպատակը, սպասվելիք արդյունքները, Գործակալության տարածքային մարմնից պահանջվող անձանց թվաքանակը, նրանց մասնակցության չափը (մարդ/օրերի թվաքանակը), Ծրագիրը ներկայացնող կազմակերպության (այսուհետև՝ Պատվիրատու) ներդրման չափը և ֆինանսական պլանը:

8. Գործակալության տարածքային մարմինը յուրաքանչյուր Ծրագրի նախագծի վերաբերյալ 5օրյա ժամկետում Պատվիրատուին է ներկայացնում եզրակացություն (հավելված 4):

Բացասական եզրակացության դեպքում Գործակալության տարածքային մարմինը եզրակացության հետ միասին Պատվիրատուին է տրամադրում նաև այն հիմնավորող փաստաթուղթը:

9. Գործակալության տարածքային մարմինը զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) որոշմամբ հաստատված Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տեղեկացնում է Ծրագիրն սկսելու օրվա, կատարվելիք աշխատանքների բնույթի, Ծրագրի տևողության, ինչպես նաև Նպաստի չափի մասին:

Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց վերաբերյալ կազմում է ցուցակ (հավելված 3) և աշխատանքներն սկսելուց 5 օր առաջ տրամադրում Պատվիրատուին:

Սույն կետի երկրորդ մասում նշված ցուցակում ընդգրկված և Ծրագրին մասնակցելուց հրաժարված անձի փոխարեն Գործակալության տարածքային մարմինը, Պատվիրատուի պահանջով, Ծրագրում ընդգրկում է մեկ այլ անձի, որի համար Պատվիրատուին տրամադրում է լրացուցիչ ցուցակ:

10. Գործակալության տարածքային մարմինը Պատվիրատուի կողմից ստացված ցուցակի (հավելված 5) և աշխատանքների կատարողական թերթիկի մեկ օրինակի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը Կատարողին է ներկայացնում Նպաստի վճարման ցուցակ (հավելված 2), իսկ Գործակալության համապատասխան բաժին ՝ Նպաստի վճարման հայտ (հավելված 8):

11. Գործակալության տարածքային մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարման» հաշվում միջոցների առկայության մասին տեղական գանձապետական բաժանմունքը սահմանված կարգով տեղեկացնում է Գործակալության համապատասխան տարածքային մարմնին, որը վերոհիշյալ հաշվում առկա միջոցների չափով իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում Կատարողի անվամբ կանխիկ գումարի տրամադրման հայտ, միաժամանակ սահմանված կարգով (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունների և Կատարողի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա) Կատարողին տեղեկացնելով այդ մասին:

12. Նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հրահանգի 3-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

13. Սահմանված ժամկետում Նպաստ չստացած նպաստառու անձանց դիմումի համաձայն Նպաստի վճարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված ընթացակարգով՝ Գործակալության տարածքային մարմնի կողմից կազմված Նպաստի վճարման լրացուցիչ ցուցակի և հայտի հիման վրա:

14. Պատվիրատուն Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների (բնակլիմայական պայմանների փոփոխություն, ծրագրով նախատեսված նյութական միջոցների բացակայություն և այլն) առկայության դեպքում, Ծրագրի ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Գործակալության տարածքային մարմին՝ նշելով դադարեցման հիմքերը:

15. Գործակալության տարածքային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և Պատվիրատուին է հանձնում Ծրագրի ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ եզրակացությունը, որը Պատվիրատուն Ծրագրի դադարեցման առաջարկության հետ միասին երկու օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովին:

16. Պատվիրատուի կողմից հաստատված Ծրագրից շեղումներ թույլ տալու դեպքում, Գործակալության տարածքային մարմինն այն հայտնաբերելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, Ծրագիրը ժամկետից շուտ դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հանձնաժողով, այդ մասին տեղյակ պահելով Պատվիրատուին:

17. Հանձնաժողովի առաջարկությամբ Ծրագրի դադարեցման վերաբերյալ մարզպետը կայացնում է որոշում: Ծրագրի դադարեցման վերաբերյալ որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Պատվիրատուին և Գործակալության տարածքային մարմնին:

Ծրագրի դադարեցման վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գործակալության տարածքային մարմինն այդ մասին տեղյակ է պահում Ծրագրում ընդգրկված անձանց:

18. Ծրագիրը դադարեցվելուց հետո եռօրյա ժամկետում Գործակալության տարածքային մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և Ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ՝ երեք օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:

 

Հաշվետվությունը

 

19. Գործակալության տարածքային մարմինն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն է ներկայացնում Գործակալության համապատասխան բաժին (հավելված 6) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը:

20. Գործակալության համապատասխան բաժինը ամփոփում է Գործակալության տարածքային մարմիններից ստացված տեղեկատվությունները և յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն հանրապետությունում իրականացված և ընթացքի մեջ գտնվող Ծրագրերի վերաբերյալ (հավելված 7)՝ ըստ Գործակալության տարածքային մարմինների:

 

 

Հավելված 2

 

Հաստատում եմ՝

«Հայաստանի Հանրապետության

զբաղվածության ծառայություն» գործակալության

տարածքային մարմնի

ղեկավար _______________

_____ ________________ 2002 թ.

 

Աշխատանքի դիմաց նպաստի վճարման ցուցակ

 

հ/հ

անուն,
ազգա-
նուն

 

անձնագրի
սերիան,
համարը

մասնակ-
ցած
օրերի
թվաքա-
նակը

մեկ օրվա
գումարի չափը

վճարման ենթակա
գումարի չափը

ստացողի ստորագրությունը,
ամիս, ամսաթիվ

ծանո-
թություն

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը՝

Ցուցակում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվաքանակը կազմում է _________ մարդ

Ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է _______________________ դրամ

 

Քաղաքացու բացակայության կամ մահվան դեպքում, գումարը լիազորագրով կամ մահվան վկայականով տրվում է նրա ընտանիքի անդամին, այդ մասին կատարելով գրառում «ծանոթություն» սյունակում՝ նշելով ստացողի անունը, ազգանունը և անձնագրի սերիան ու համարը, ներկայացված փաստաթուղթը կցելով վճարման ցուցակին:

 

 

Հավելված 3

 

_____________ կազմակերպության

ղեկավար __________________ ին

 

Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման եվ վճարման կարգով» նախատեսված աշխատանքում ընդգրկման ենթակա քաղաքացիների ցուցակ

 

N/N

Անունը,
ազգանունը

Մասնա-
գիտությունը

 

Ծրագրում
ընդգրկման
օրերի թիվը

Հասցեն և
հեռախոսը

Ծանո-
թություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

Տարածքային մարմնի ղեկավար

________________
ստորագրություն

_______________
անուն, ազգանուն

  

Հավելված 4

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_______________ մարզի ____________________ տարածքային մարմինը

 

քննարկելով ___________________________ պատվիրատուի կողմից ներկայացված

                 պատվիրատուի անվանումը

_____________________________________________________ ծրագիրը

ծրագրի անվանումը

 

գտնում է, որ ծրագիրը համապատասխանում է ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ

473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի»

2-րդ և 6-րդ կետերի պահանջներին և համարում է նպատակահարմար այն իրականացնելու

համար:

 

Տարածքային մարմնի
ղեկավար

____________________

(անուն, ազգանուն)

 

Ամիս, ամսաթիվ __________

 

 

Հավելված 5

 

________________________

տարածքային մարմնի

ղեկավար __________________ ին

 

Ձեզ է ներկայացվում ս/թ ____________ -ից __________-ը «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման» կարգով սահմանված աշխատանքներին մասնակցած անձանց և նրանց աշխատած օրերի մասին հետևյալ տեղեկատվությունը.

 

______________________ 

նշել ծրագրի անվանումը

 

հ/հ

Անունը, ազգանունը

Աշխատած օրերի թվաքանակը
նշելով մասնակցության սկիզբը և
ավարտը (լրացնել թվերով, տառերով)

1

2

3

 

 

 

 

 

 

Ընդամենը՝ ______________   մարդ _________________  օր

 

Գործատու

_________________

_________________

_________________

_________________

 

 

 

____________  ________________

(ստորագրություն)            (անուն, ազգանուն)

 

_______  ________________ 2002 թ.

 

 

Հավելված 6

 

«Հայաստանի Հանրապետության

զբաղվածության ծառայություն»
գործակալության պետ _______________-ին

 

Տ ե ղ ե կ ա տ վ ու թ յ ու ն

 

___________________ տարածքում իրականացված եվ ընթացքի մեջ գտնվող «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրերի մասին

 

N/N

Ծրագրի պատվի-
րատուն

Ծրագրի անվանումը

Աշխատանք-
ների սկիզբը

Աշխատանք-
ների ավարտը

Մասնա-
կիցների թիվը

Նպաստի վճարման ենթակա ֆինանսական միջոցների չափը
(հազ. դրամ)

Ծանո-
թություն

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տարածքային մարմնի ղեկավար

________________
ստորագրություն

_______________
անուն, ազգանուն

 

 

Հավելված 7

 

ՀՀ սոցիալական ապահովության

նախարար _______________ - ին

 

Տ ե ղ ե կ ա տ վ ու թ յ ու ն

 

ՀՀ-ում իրականացված եվ ընթացքի մեջ գտնվող «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրերի մասին

 

N/N

Ծրագրի պատվի-
րատուն

Ծրագրի անվանումը

Աշխատանք-
ների սկիզբը

Աշխատանք-
ների ավարտը

Մասնա-
կիցների թիվը

Նպաստի վճարման ենթակա ֆինանսական միջոցների չափը
(հազ.դրամ)

Ծանո-
թություն

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետության զբաղվածության

ծառայություն» գործակալության պետ

 

________________
ստորագրություն

_______________
անուն, ազգանուն

 

Հավելված 8

 

Աշխատանքի դիմաց նպաստի հայտ _________________ 2002 թ.

             ամիսը

 

N/N

Բովանդակությունը

Նպաստառու անձանց թիվը

Տվյալ ամսվա համար վճարման ենթակա գումարի չափը (հազ. դրամ)

Նախորդ ամսվա չվճարված գումարի չափը
(հազ. դրամ)

Ընդամենը
հայտի գումարը
(հազ. դրամ)

1.

Նպաստ աշխատանքի դիմաց

 

 

 

 

2.

Նախորդ ամսվա նպաստի վճարման ծառայության համար (նախորդ ամսվա փաստացի վճարված նպաստի գումարի
0.9 %-ը)

--------

-------

-------

 

 

Ընդամենը

--------

-------

-------

 

 

Տարածքային մարմնի ղեկավար

________________
ստորագրություն

_______________
անուն, ազգանուն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2003, N 62-Ն/1 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան