Գլխավոր տեղեկություն
Համար
N 558-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2011-03.04.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.03/33(836) Հոդ.679
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 558-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանքավայրի շահագործման հանքային իրավունքով ծանրաբեռնված և փաստացի շահագործման փուլում գտնվող` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի (բացառությամբ անտառային հողերի) նպատակային նշանակությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից համարվում է փոփոխված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի` լեռնահատկացման ակտով սահմանված չափով ու սահմաններով, ինչն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

 2. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխման համար հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա, որին կցվում է լեռնահատկացման ակտի ընթեռնելի պատճենը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը եռօրյա ժամկետում կազմում է հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ որոշման նախագիծ` լեռնահատկացման ակտով սահմանված չափով ու սահմաններով և, որպես շահագրգիռ կողմ, ներկայացնում է համապատասխան համայնք ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգով` հնգօրյա ժամկետում` համաձայնեցման: Եթե համապատասխան համայնքը հնգօրյա ժամկետում կարծիք չի տալիս նախագծի վերաբեյալ, ապա հողամասի նպատակային նշանակության փոփոխումը համարվում է համաձայնեցված:

 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ որոշման նախագծում կատարում է համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.02.2014, N 293-Ն 03.04.2014, N 558-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան