ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1036-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Երևան քաղաքի Ազատության 21ա հասցեում գտնվող հանրակացարանի 5 բնակարանների հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում բազմակողմանիորեն քննարկել Երևան քաղաքի Ազատության 21ա հասցեում գտնվող հանրակացարանի չսեփականաշնորհված բնակարանների հարցը, մշակել լուծման հնարավոր տարբերակներ և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. հոկտեմբերի 23 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 23-ի N 1036-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Ա. Թառլամազյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)  | 
| 
 Ս. Գլեչունց  | 
 - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ  | 
| 
 Ա. Վարդանյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ  | 
| 
 Ն. Մուրազյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ  | 
| 
 Ս. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման հարցերով փորձագետ  | 
| 
 Ս. Պարանյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |