ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1034-Ա
ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի տարածաշրջանային ինտեգրացման գործառույթների կանոնակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 16-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. հոկտեմբերի 23 Երևան  |