ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 12 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 568-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) | |
Գ. Բադալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) | |
Ա. Շահինյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) | |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
Ա. Վանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ | |
Լ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ | |
Է. Սնգրյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի բնակչության և տարածքների պաշտպանության վարչության մոնիտորինգի կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ | |
Ա. Առաքելյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի գլխավոր մասնագետ | |
Օ. Կարապետյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ | |
Գ. Մինասյան |
- «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ) | |
Մ. Հակոբյան |
- «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Պողոսյան |
- Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ց. Գևորգյան |
- «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ն. Մկրտչյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |