Basic information
Number
N 1133-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.10.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.10.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.10.2014
Effective date
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1133-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 411-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու և գույք նվիրաբերելու մասին» N 411-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի նոյեմբերի 21-ը» բառերով.

2) որոշման 4-րդ կետում «2014 թվականի սեպտեմբերի 15-ին» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 6-ը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան