Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.04.11/3(20) Հոդ.8
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.03.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

15 մարտի 2011 թ.

 N 192-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«35. Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողամասերի կադաստրային արժեքի՝

1) հողի վարձակալության դեպքում՝

ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար՝ 10 տոկոս.

բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար՝ 20 տոկոս.

գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար՝ 5 տոկոս.

դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչև 31.12.2015թ.` 3 տոկոս.

ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.

զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության քարե կառույցների, ինչպես նաև քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

ը. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար՝ 40 տոկոս.

թ. ընդերքօգտագործման լիցենզիա ունեցող սուբյեկտների զբաղեցրած հողամասերի համար՝ 7 տոկոս,

2) կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքում՝

ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար՝ 10 տոկոս.

բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար՝ 20 տոկոս.

գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար՝ 5 տոկոս.

դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչև 31.12.2015թ.` 3 տոկոս.

ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.

զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության կառույցների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

ը. հասարակական նպատակային նշանակության քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

թ. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար՝ 40 տոկոս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան