«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 98
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ
(Վերնագիրը փոփ. 17.06.10 N 758-Ն)
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքների` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Uտեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն` «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ձեռնարկության վերակազմակերպման ձևով:
(1-ին կետը փոփ. 17.06.10 N 758-Ն)
2. Uահմանել, որ`
ա) «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այuուհետև` կազմակերպություն) հիմնական նպատակը գիտական և գիտատեխնոլոգիական և կրթական
գործունեության իրականացումն է.
բ) կազմակերպությունն իրականացնում է գիտական և գիտատեխնոլոգիական և կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և uպաuարկման (արագացուցիչների oգտագործումը տնտեuության մեջ, միջուկային արդյունաբերություն, հատուկ տեխնոլոգիական uարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական և հրատարակչատպագրական գործունեություն, հանգuտի կազմակերպում) ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում uտացված շահույթն oգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար.
գ) կազմակերպության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 575 600 000 դրամ գումարի չափով:
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 17.06.10 N 758-Ն)
3. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով uահմանված հիմնադրի լիազորությունները:
(3-րդ կետը փոփ. 17.06.10 N 758-Ն, լրաց. 21.04.11 N 472-Ն)
4. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 1-ամuյա ժամկետում`
ա) հաuտատել կազմակերպությանը uեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը սահմանելով, որ թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով.
բ) հաuտատել կազմակերպության կանոնադրությունն ու այն uահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
(4-րդ կետը լրաց. 13.05.10 N 576-Ն, փոփ. 17.06.10 N 758-Ն)
5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.04.2011, N 472-Ն | 12.05.2011, N 98 | |
17.06.2010, N 758-Ն | 01.07.2010, N 98 | |
13.05.2010, N 576-Ն | 12.06.2010, N 98 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|