ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2011 թվականի N 500-Ա
«ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՃԱՇԱՐԱՆԻ ԵՎ «ԳԱԼՎԱՆՈՄԵՏՐ» ԳՈՐԾԱՐԱՆ (ՕՄԵԳԱ)» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «է» և 9-րդ հոդվածի «ե» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին իրականացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող` Մինաս Ավետիսյանի «Երկանք» ու Գյումրի քաղաքի «Գալվանոմետր» գործարան (Օմեգա)» փակ բաժնետիրական ընկերության շենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքները:
2. Սահմանել, որ Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Երկանք» որմնանկարը տեղափոխվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական համալիր, իսկ Գյումրի քաղաքի «Գալվանոմետր» գործարան (Օմեգա)» փակ բաժնետիրական ընկերության շենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի մեկնման սրահ:
3. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Երկանք» ու Գյումրի քաղաքի «Գալվանոմետր» գործարան (Օմեգա)» փակ բաժնետիրական ընկերության շենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարները հետ վերցնել և սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված որմնանկարների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված աշխատանքների ավարտից հետո`
1) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նշված որմնանկարներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր և պահպանական պարտավորագիր.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի կնքումից հետո` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1589-Ն և 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|