Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.29/17(472) Հոդ.114
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2009 թվականի N 37-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 546-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.02 հեկտար վարելահողերը փոխադրել`

1) (ենթակետն ուժը կորցրել է 07.04.11 N 363-Ն)

2) 0.02 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների կառուցման համար:

(1-ին կետը փոփ. 07.04.11 N 363-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատելու դեպքում սույն որոշման 1-ին կետի համապատասխան ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` հսկողություն իրականացնել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 16

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2009 թվականի

  հունվարի 8-ի N 37-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հավելվածը խմբ. 07.04.11 N 363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2011, N 363-Ն 21.04.2011, N 37-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան