Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2011-09.08.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.601
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների (բացառությամբ քննչական գործառույթ իրականացնող ծառայողների և պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) գաղտնի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողների հավելավճարների առավելագույն չափը` 10000 դրամ.

4) միանվագ պարգևավճարներ՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) կարող են տրվել պարգևավճարներ` տարեկան մինչև ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա և հաշվետու տարվա ավարտի կապակցությամբ,

բ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի հիման վրա` միանվագ դրամական պարգևավճարներ կարող են տրվել՝ մինչև դրամական բավարարման կրկնապատիկի չափով,

գ. գաղտնի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 4
Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 21-ի N 469-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

Պաշտոնի անվանումը

Լրավճարի առավելագույն
չափը (դրամ)

1

2

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ, տարածքային մարմիններ

Գլխավոր խմբի պաշտոններ

 

Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

129400

Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

118500

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

91300

Ինքնուրույն բաժնի պետ

87500

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

84700

Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ

106800

Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ

103600

Ավագ խմբի պաշտոններ

 

Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ

99000

Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

118600

Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ

117700

Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

106600

Միջին խմբի պաշտոններ

 

Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

87500

Վաշտի հրամանատար

77400

Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

51500

Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

46800

Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

54600

Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

54500

Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

56300

Կրտսեր խմբի պաշտոններ

 

Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ

38200

Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ

33700

Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

36900

Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

35000

2. Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդ

Միջին խմբի պաշտոններ

 

Վաշտի հրամանատար

80000

Դասակի հրամանատար

82600

Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

78300

Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

71700

Կրտսեր խմբի պաշտոններ

 

Կրտսեր տեսուչ

53900

Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ

51000

Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

54100

Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

54700

3. Ոստիկանության զորքեր

Սպայական կազմ

 

Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

142500

Հրամանատարի տեղակալ

135800

Գնդի հրամանատար

103100

Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

104700

Հրամանատարության ծառայության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

90500

Գնդի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

92100

Գնդի գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

83900

Բաժնի պետի տեղակալ

92500

Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

84300

Գումարտակի հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

80300

Հրամանատարի ավագ օգնական և նրան հավասարեցված պաշտոններ

77600

Ավագ սպա և նրան հավասարեցված պաշտոններ

75300

Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

72700

Սպա և նրան հավասարեցված պաշտոններ

70400

Ենթասպայական կազմ

 

Գաղտնի մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

35400

Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

35900

Հրաձգարանի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

37500

Օպերատիվ հերթապահի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ

37400

Դեղատան պետ-բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ

37600

4. Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ

Ավագ

31370

Ավագ սերժանտ

33570

Սերժանտ

35780

Կրտսեր սերժանտ

40180

Եֆրեյտոր

42500

Շարքային

45100

5. Զինվորական կոչում չունեցող աշխատողներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական

33300

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի խորհրդական և նրան հավասարեցված պաշտոններ

30200

Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

24700

Ֆինանսական մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

22500

Առաջատար մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ

21000

Մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ

18700

Ավագ տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ

16800

Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ

13500

Ավագ հաշվառող և նրան հավասարեցված պաշտոններ

12000

Գանձապահ և նրան հավասարեցված պաշտոններ

11200

Օպերատոր, գործավար և նրանց հավասարեցված պաշտոններ

10500

Առաքիչ, հավաքարար և նրանց հավասարեցված պաշտոններ

10000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան