Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.618
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 492-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 454-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ազգային տեղեկատվական կենտրոն».

2) որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության`

ա. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ձևավորումն ու ներդնումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը:

10. Կազմակերպության գործունեության առարկան է`

1) մտավոր սեփականության առևտրայնացմանն աջակցությունը.

2) ինովացիոն հետազոտությունների և մշակումների միասնական տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը, հրապարակումը.

3) օտարերկրյա և միջազգային համապատասխան ինովացիոն ենթակառուցվածքների հետ համագործակցությունը.

4) ինովացիոն գրավչություն ունեցող նախագծերի բացահայտման, ինչպես նաև շուկա առաջմղման ծառայությունների մատուցումը.

5) գիտատեխնիկական համապատասխան ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումը, մշակումը, պահպանումը և սպասարկումը` ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ, կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի միջոցով:»,

բ. 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպումը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2
Երևան