Գլխավոր տեղեկություն
Համար
N 230
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2011-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0230.19.04.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

19 ապրիլի 1999 թվականի N 230

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ (ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ) ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածին, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 103 հոդվածի 2-րդ կետին և 11-րդ հոդվածի 3-րդ կետին ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.01.01 N 3, փոփ., լրաց. 10.02.05 N 100-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը հաստատելու մասին» N 354 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 19-ի N 230 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաեվ դրանց փոխարինող հաստատագրված վճարների) եվ բնապահպանական վճարի վճարման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներից ու տրանսպորտային միջոցներից օրենքով սահմանված դեպքերում և չափով գանձվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) ու բնապահպանական վճարի վճարման կարգը:

(1-ին կետը լրաց. 08.01.01 N 3, խմբ. 10.02.05 N 100-Ն)

2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից (այսուհետ՝ ներմուծող) ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ու տրանսպորտային միջոցների ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի:

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին

(2-րդ կետը լրաց. 08.01.01 N 3, խմբ. 10.02.05 N 100-Ն)

3. Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի հաշվարկման ու գանձման համար մաքսային մարմինները հիմք են ընդունում ներմուծողների կողմից մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագիրն ու այդ ապրանքների մաքսային արժեքը, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, մաքսատուրքը (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարները) և բնապահպանական վճարը վճարվում են ներմուծողի ընտրությամբ`

ա) մինչև ապրանքների ներմուծումը (կանխավճարի ձևով).

բ) ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելու պահից 10 օրվա ընթացքում:

(4-րդ կետը խմբ. 08.01.01 N 3)

5. Այլ մաքսային ռեժիմներով նախկինում ներմուծված ապրանքները «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրելու դեպքում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարների գումարները վճարվում են վերահայտարարագրման օրվանից 10 օրվա ընթացքում, վերահայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափերով: Ընդ որում, ներմուծվող ապրանքներից և տրանսպորտային միջոցներից գանձվող բնապահպանական վճարը, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի փոփոխություններից, հաշվարկվում և գանձվում է մաքսային սահմանով յուրաքանչյուր մուտքի համար` մեկ անգամ:

(5-րդ կետը խմբ. 08.01.01 N 3, լրաց. 10.02.05 N 100-Ն)

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարումը սույն կարգով սահմանված վճարման ժամկետից ուշացվելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Հարկերի մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չափերով և կարգերով:

(6-րդ կետը փոփ., լրաց. 08.01.01 N 3)

7. Մաքսային վճարների գումարների վճարումը հավաստվում է`

1) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին ներկայացվող թղթային վճարման հանձնարարականի օրինակի ներկայացմամբ, որը պարունակում է բանկի կողմից վճարումը կատարված լինելու մասին նշում, կամ`

2) մաքսային մարմինների կողմից շահագործվող հայտարարագրման ավտոմատացված համակարգին առևտրային բանկերի կողմից ուղարկված` մաքսային վճարները կատարված լինելու մասին նշումով էլեկտրոնային հաղորդագրությամբ: Անձի կողմից մաքսային վճարումները կարող են կատարվել հեռահար սպասարկման համակարգերի կամ բանկային համակարգում կիրառվող այլ վճարային գործիքներով:

(7-րդ կետը լրաց. 08.01.01 N 3, խմբ. 12.05.11 N 587-Ն)

8. Մաքսային վճարների հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում նաև մաքսային մարմիններում տվյալ պահին հաշվառված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված մաքսային այլ վճարների գերավճարները:

(8-րդ կետը լրաց. 08.01.01 N 3)

(կարգը լրաց., խմբ., փոփ. 08.01.01 N 3, խմբ., լրաց. 10.02.05 N 100-Ն, խմբ. 12.05.11 N 587-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 230
12.05.2011, N 587-Ն 26.05.2011, N 230
10.02.2005, N 100-Ն 12.03.2005, N 230
08.01.2001, N 3 01.01.2001, N 230
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան