Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.04/10(393) Հոդ.182
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2011 թ.

թիվ 94-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 2) 28.1-րդ կետի «ե» պարբերության մեջ «իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի խզման դեպքում` դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «իսկ ակտիվը ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում՝ այդ ակտիվը բանկի սեփականությունը համարվելու (վարձատուի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու) օրվանից մեկ տարի հետո» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշումը չի տարածվում Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի «ե» պարբերությամբ սահմանված այն նյութական ակտիվների վրա, որոնք ձեռք են բերվել բանկի կողմից հետագայում ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում ճանաչվել են որպես հիմնական միջոց բանկի հաշվեշռում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի «ե» պարբերությամբ սահմանված կարգով ենթակա են պակասեցման բանկի հիմնական կապիտալից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. ապրիլ
ք. Երևան