Գլխավոր տեղեկություն
Համար
N 446-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2011-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.26/30(833) Հոդ.568
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 446-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները (ըստ առանձին փրկարարական ծառայողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 27
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 446-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

NN

ը/կ

Փրկարարական
ծառայության պաշտոնները` ըստ խմբերի

Փրկարարական ծառայության պաշտոններին հավասարեցված փրկարարական ծառայության այլ պաշտոններ

Լրավճարի առավելագույն չափը
(դրամ)

 1

 2

 3

 4

Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ

1.

Հայաստանի փրկարար
ծառայության տնօրենի տեղակալ

 

120,000

2.

Կենտրոնական ապարատի վարչության պետ, ռեկտոր

 

85,600

Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

1.

Կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, տարածքային և Երևան քաղաքի վարչության պետ

Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի մամլո
խոսնակ և Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի
խորհրդական

75,000

2.

Կենտրոնական ապարատի բաժնի պետ

կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ-բաժնի պետ

57,000

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, մոնիթորինգի կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ

52,000

3.

Կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ

Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի ավագ օգնական, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դեկան

52,000

կենտրոնական ապարատի ոչ ինքնուրույն բաժնի պետ, սպասարկման և տեխնիկայի վերանորոգման բազայի պետ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսոր

52,000

Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

1.

Տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության պետի տեղակալ

ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ, մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ, հերթապահ ուժերի ղեկավար, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետի տեղակալ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնարկների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ղեկավար

34,000

2.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, կենտրոնական ապարատի ոչ ինքնուրույն բաժնի պետի տեղակալ

33,000

3.

Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար

հերթապահ ուժերի ղեկավարի տեղակալ, հրդեհաշիջման ղեկավար, Երևան քաղաքի համայնքային բաժնի պետ, գլխավոր ինժեներ, կենտրոնական ապարատի ավագ հրահանգիչ

32,000

4.

Բաժնի պետ

սպասարկման և տեխնիկայի վերանորոգման բազայի պետի տեղակալ, սպասարկման և տեխնիկայի վերանորոգման բազայի բաժնի պետ, տարածքային վարչության բաժնի պետ, մոնիթորինգի կենտրոնի բաժնի պետ, մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի հրամանատար, կենտրոնական ապարատի հրահանգիչ

32,000

5.

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ

հրդեհաշիջման ղեկավարի տեղակալ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

30,000

6.

Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, լաբորատորիայի պետ

տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության ավագ հրահանգիչ, ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ

30,000

Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

1.

Խմբի պետ

տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության հրահանգիչ, հատուկ փրկարարական ջոկատի խմբի հրամանատար, հատուկ ջրափրկարարական ջոկատի խմբի հրամանատար, հրշեջ փրկարարական ջոկատի խմբի հրամանատար, պահակախմբի պետ, դիսպետչեր

28,000

2.

Ջոկատի հրամանատար

հատուկ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, հատուկ փրկարարական ջոկատի ջոկի, խմբի հրամանատարի տեղակալ

28,000

3.

Ավագ փրկարար

ավագ տեխնիկ, ավագ պարամեդիկ, ավագ կինոլոգ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի օգնական

28,000

Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

1.

Ավագ փրկարար

հատուկ ջրափրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, լեռնափրկարար, տեխնիկ-փրկարար

28,000

2.

Փրկարար

հերթափոխի պետ, կինոլոգ, պարամեդիկ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, ջրասուզակ-հրամանատար, վարորդ-փրկարար, լաբորանտ-վարորդ

28,000

հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար

25,000

մարզային փրկարարական ջոկատի փրկարարներ, տեխնիկ, կրտսեր դիսպետչեր, համակարգչային օպերատոր, ավագ վարորդ, ավագ հրշեջ, վարպետ-փրկարար, ավագ հրշեջ-փրկարար, ավագ մեխանիկ, ջրասուզակ -փրկարար

25,000

վարորդ-մեխանիկ, վարորդ, կրտսեր տեխնիկ, ռադիոհեռախոսավար, հրշեջ-փրկարար, հրշեջ, մեխանիկ-փրկարար, մոտոնավակավար-փրկարար

25,000

հեռախոսավար, հրաձիգ, կապավոր- փրկարար, լուսավորող-փրկարար

25,000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 446-Ն
05.09.2013, N 969-Ն 26.09.2013, N 446-Ն
20.12.2012, N 1627-Ն 01.01.2013, N 446-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան