ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2011 թվականի N 438-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մայիսի 18-ի N 438-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Հայրապետյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության |
Կ. Պապոյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության |
Ա. Քասարյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության |
Ս. Մաքսապետյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի |
Ա. Գևորգյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» պետական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |