Գլխավոր տեղեկություն
Համար
N 423-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.26/30(833) Հոդ.550
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 423-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում`

ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).»,

բ. «ա» ենթակետով հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ»,

գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).»,

դ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).»,

ե. «է» ենթակետով հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ»,

զ. «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).»,

է. «դ», «ը», «ժա», «ժդ» և «ժե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշմամբ հաստատված` մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգում`

ա. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում 6-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև սույն կետի «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:»,

բ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին և 15.2-րդ կետերով.

«15.1. Լիցենզիայում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու համար սույն կարգի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հաստատված տեղեկանքի (2 օրինակից) ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության տրամադրումը:

Ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը տեղեկանքն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ նախազգուշացնում է հայտատուին կամ լիցենզավորված անձին: Նշված թերությունները 2 օրվա ընթացքում վերացնելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն և ընդունում համապատասխան որոշում:

15.2. Եթե ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են և սույն կարգի 15.1-ին կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին կամ լիցենզավորված անձին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ժամկետում մերժում է` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության մերժման մասին որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Եթե 15.1-ին կետում նշված ժամկետում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու վերաբերյալ մերժում չի ներկայացվում, և հայտատուն կամ լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին կամ լիցենզավորված անձին տրամադրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն` համապատասխան նշում կատարելով հայտատուի կողմից վավերացված տեղեկանքի մեկ օրինակում և տեղեկանքը հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի գործառույթով:».

3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված լիցենզիայի ձևում լիցենզիայի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ».

4) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:».

5) որոշման 1-ին կետի «է» ենթակետով հաստատված` ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգում`

ա. 1-ին կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «և շահագործման» բառերով,

բ. 2-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «և շահագործման» բառերով, իսկ «կազմակերպելու» բառից հետո` «շահագործելու» բառով,

գ. 2-րդ կետը «այսուհետ` կազմակերպիչ» բառերից հետո լրացնել «և (կամ) շահագործող» բառերով,

դ. 3-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «և շահագործման» բառերով,

ե. 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»,

զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետ՝ ազատ տնտեսական գոտի), ինչպես նաև լիցենզավորող մարմնի սահմանած տեխնիկական չափանիշներին ազատ տնտեսական գոտու սահմանագծի համապատասխանությունը և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված պայմանագիրն ազատ տնտեսական գոտու շահագործման մասին: Եթե շահագործողի կողմից ազատ տնտեսական գոտում իրականացվող որևէ գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է լիցենզիա, ապա շահագործողը պարտավոր է գործունեության տվյալ տեսակով զբաղվել համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:»,

է. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Շահագործողը պետք է ապահովի`

1) իր կողմից ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումը և հաշվառման արդյունքների հիման վրա մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրումը.

2) ազատ տնտեսական գոտու շահագործման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների, կանոնների կատարումը:»,

ը. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները.

3) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքված` ազատ տնտեսական գոտու շահագործման մասին պայմանագրի պատճենը.

4) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող այն տարածքների, շենքերի ու շինությունների հատակագծերը և սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը, որոնցում շահագործողն իրականացնելու է իր գործունեությունը.

5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

6) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

7.2. Կազմակերպիչը կամ շահագործողը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում համապատասխանաբար` 5-րդ, 6-րդ կետերով և 7-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերով կամ 5-րդ, 6.1-ին կետերով և 7.1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:»,

թ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.

«8.1. Լիցենզիայում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու համար սույն կարգի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից հաստատված տեղեկանքի (2 օրինակից) ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության տրամադրումը:

Ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը տեղեկանքն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ նախազգուշացնում է հայտատուին կամ լիցենզավորված անձին: Նշված թերությունները 2 օրվա ընթացքում վերացնելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն և ընդունում համապատասխան որոշում:

8.2. Եթե ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են և սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին կամ լիցենզավորված անձին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ժամկետում մերժում է` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվության մերժման մասին որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Եթե 8.1-ին կետում նշված ժամկետում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու վերաբերյալ մերժում չի ներկայացվում, և հայտատուն կամ լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է 8.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին կամ լիցենզավորված անձին տրամադրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մեկից ավելի յուրաքանչյուր գործառույթով զբաղվելու թույլտվություն` համապատասխան նշում կատարելով հայտատուի կողմից վավերացված տեղեկանքի մեկ օրինակում և տեղեկանքը հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի գործառույթով:».

6) որոշման 1-ին կետի «ժ» ենթակետով հաստատված կարգի լիցենզիայի ձևում լիցենզիայի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ».

7) որոշման 1-ին կետի «ժբ» ենթակետով հաստատված N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը «պահպանվում են» բառից հետո լրացնել «բացառապես» բառով,

բ. 3-րդ կետից հանել «բացառապես այդ գործունեության համար ստեղծված» բառերը,

գ. 10-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Մաքսային հսկողության տարածքը պետք է լինի ընդհանուրն առնվազն 10000 քառ. մետր, իսկ փակ տարածքները` 2000 քառ. մետր: Եթե հայտատուն դիմում է իր և իր կազմում գործող ընկերություններին սպասարկելու համար մաքսային հսկողության տարածքի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար, ապա մաքսային հսկողության տարածքի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքինը` 1000 քառ. մետր:»,

դ. 12-րդ կետի 1-ին ենթակետը «տարածքի մակերեսը» բառերից հետո լրացնել «այն տնտեսավարող սուբյեկտների ցանկը, որոնց սպասարկելու համար դիմում է մաքսային հսկողության տարածքի կազմակերպման և շահագործման գործունեության լիցենզիա ստանալու համար» բառերով,

ե. 12-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից»,

զ. 15-րդ կետը «պատճենը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հայտատուի կողմից ներկայացված տեղեկանքի մեկ օրինակը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 22
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան